1in.am-ը գրում է.

Հնդկաստանում շարունակվում են բողոքի ցույցերն` ընդդեմ Նյու Յորքում երկրի փոխհյուպատոսին կալանքի տակ պահելու: Այսօր ցուցարարները կոչ են արել արգելափակել ամերիկյան արտադրության ապրանքները` Մումբաիիի արվարձանում պայթեցնելով Dominos Pizza պիցցերիան, որի շտաբ-գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում:

DNA թերթը հայտնում է, որ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հինգշաբթի օրը ցուցարարները հավաքվել են Կալկութայում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի մոտ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի փոխհյուպատոս Դևիյանի Հոբրագադեն ձերբակալվել է դեկտեմբերի 12-ին, Նյու Յորքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել