1in.am-ը գրում է.

Մարդիկ, ովքեր հավատում են ճակատագրին, հավանական է, պակաս հաջողակ կլինեն, քան նրանք, ովքեր հավատում են, որ իրենց ապագան կախված է հենց իրենցից: Այս մասին հաղորդում է Mail Online-ը` վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:

Գիտնականները 4 տարվա ընթացքում վերլուծել են մի քանի հազար ընտանիքի նյութական վիճակը` հայտնաբերելով, որ այդ շրջանում զգալիորեն բարելավվել է այն անձանց վիճակը, ովքեր համարում են, որ «իրենք են իրենց ճակատագրի տերը»: Նաև մարդիկ, ովքեր հավատացել են, որ յուրաքանչյուրն ինքն է կերտում իր երջանկությունը, ավելի ապահով ծերություն են ունեցել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 4 տարվա ընթացքում այն ընտանիքները, որոնց անդամները հավատում են, որ կարող են ազդել ճակատագրի վրա, միջինը 150 հազար դոլարով ավելի են վաստակել` իրենց եկամուտներից խնայելով 7.7 տոկոսով ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել