Panorama.am-ը գրում է.
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: «Դատարանը նոր է կայացրել այդ որոշումը: Մնացել է ձևակերպումների հարցը: Այսօր աշխատանքային օրն արդեն ավարտվել է, երևի վաղն արդեն ազատ կլինի»,- ասաց փաստաբանը:
Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն, Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով` 4 ամսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/law/2013/12/20/a-parsadanyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել