Վիգեն Ահարոնյան, 23 տարեկան, Արմավիր մարզ ք. Մեծամոր: Մինչև 2003թ.-ը սովորել է Մեծամորի թ. 1 դպրոցում, որից հետո ընտանիքով տեղափոխվել է Երևան: Նույն թվակականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, որին զուգահեռ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում. երկուսն էլ ավարտել է գերազանցությամբ: 2004թ.-ին մասնակցել է «Տերյանական օրեր Երևանում» մրցույթ փառատոնին և արժանացել առաջին մրցանակի: 2007թ.-ին, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին: 2011թ.-ին, ավարտելով կոնսերվատորիան, զորակոչվել է բանակ: Ծառայել է Սպայի տան «Զորական» անսամբլում: Ծառայության ընթացքում մասնակցել է Մոսկվայում անցկացվող «ВИВАТ, ПОБЕДА!» միջազգային մրցույթ փառատոնին, որտեղ և արժանացել է 2-րորդ պատվավոր տեղին: 
Վիգենը նախագծում է, և նրա մարզիչն է Հայկոն:
Նա հաղթահարեց «Մենամարտ» փուլը և ստացավ հնարավությունը շարունակելու պայքարը հաջորդ փուլում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել