1in.am-ը գրում է.
Կարագանդայի «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարող է հեռանալ ղազախական ակումբից, հաղորդում է Sports.kz-ը:
Ճիշտ է, «Շախտյոր»-ը կարողացել է համաձայնության գալ Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն, Կարագանդային ակումբն ու հայ խաղացողը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել վերջինիս անհատական պայմանագրի պայմանների շուրջ: Այս պահի դրությամբ Ղազարյանն ու նրա գործակալը ժամանակ են խնդրել` մտածելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը վերջին ամիսների ընթացքում վարձավճարով պաշտպանում էր «Շախտյոր»-ի գույները, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը նախապես ցանկություն էր հայտնել մշտական հիմունքներով պայմանագիր կնքել նրա հետ: