Կարծում եմ պետք է միանշանակ հարգել Վարդան Մինասյանի Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնին չվերադառնալու որոշման վերահաստատումը: Մարդը այս փուլում իր առաքելությունը համարում է ավարտված և նա ցանկացած մեկից լավ է հասկանում է իր որոշման շարժառիթները: Այնպես որ պետք չէ նրան մեղադրել այն հարցում, թե ինչու չի վերադառնում նախկին աշխատավայր:
Իսկ հավաքականի մարզչի հարցը, իրոք, խիստ հրատապ է: Եթե լիներ մի յոթ-ութ տարի առաջ, գուցե, մտածեինք, թող ամռանը նշանակվի, բայց լուրջ հավակնություններ և ԵՎՐՈ-16 եզրափակիչ փուլում հայտնվելու իրական հնարավորություններ ունեցող թիմի համար, օր առաջ մարզչի նշանակումը, չափազանց կարևոր է: Իրականում խնդրի լուծումը այնքան էլ դյուրին գործ չէ: Եթե պետք է նշանակվի դրսից մարզիչ, ապա երբեք չպետքէ լինի հերթական Կազոնին կամ արգենտինացի Լոպեսը, որոնք մեղմ ասած ոչինչ չտվեցին հավաքականին: ՈՒրուգվայցի գլխավոր մարզչի թեկնածուն, գուցե, մի փոքր ավելի տիտղոսակիր է, բայց չեմ կարծում, որ կարող է վերը նշված խնդիրը արժանապատվորեն լուծել: Տեղացի մարզչի տարբերակը, որքան հասկանում եմ այսօրվա դրությամբ նույնպես իրատեսկան չէ: Գուցե, մաքսային միության հետ սոլիդարության շրջանակներում դիմենք ռուս, բելոռուս կամ ուկրաինացի մարզիչներ հեղինակավոր ցեխից որևէ մեկի աջակցությանը... նախ նրանք համամատաբար ավելի էժան են, քիչ թե շատ մեր ազգային առանձնահատկություններին տեղյակ են և վերջապես լեզվական խոչընդոտներ էլ չեն լինի: Սա ընդամենը բարձրաձայն մտածելու սերիայից էր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/267392076748129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել