1in.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դուր է եկել հարցվածների 74 տոկոսին, 11 տոկոսին նա դուր չի եկել: Հարցվածների 72 տոկոսը համակրանք է արտահայտել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նկատմամբ, իսկ 9 տոկոսը հայտարարել է նրա նկատմամբ հակակրանքի մասին: Հարցվածների 72 տոկոսի հավանությանն է արժանացել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Նա դուր չի եկել հարցվածների 10 տոկոսին: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դուր է գալիս հարցվածների 71 տոկոսին, իսկ 10 տոկոսին՝ ոչ:
Ինչպես նշել է NDI-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լուիս Նավարոն, Մարգվելաշվիլիի նկատմամբ համակրանքի ցուցանիշը նախկին սոցհարցումների համեմատությամբ ավելացել է:
Սոցհարցումն անցկացվել է նոյեմների 13-27-ը: Հարցման է ենթարկվել 3915 մարդ: