Կարծում եմ՝ պետք է միանշանակ հարգել Վարդան Մինասյանի՝ Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնին չվերադառնալու որոշման վերահաստատումը: Մարդը այս փուլում իր առաքելությունը համարում է ավարտված, և նա ցանկացած մեկից լավ է հասկանում է իր որոշման շարժառիթները: Այնպես որ, պետք չէ նրան մեղադրել այն հարցում, թե ինչու չի վերադառնում նախկին աշխատավայր:
Իսկ հավաքականի մարզչի հարցը, իրոք, խիստ հրատապ է: Եթե լիներ մի յոթ-ութ տարի առաջ, գուցե, մտածեինք, թող ամռանը նշանակվի, բայց լուրջ հավակնություններ և ԵՎՐՈ-16 եզրափակիչ փուլում հայտնվելու իրական հնարավորություններ ունեցող թիմի համար օր առաջ մարզչի նշանակումը, չափազանց կարևոր է: Իրականում խնդրի լուծումը այնքան էլ դյուրին գործ չէ: Եթե պետք է նշանակվի դրսից մարզիչ, ապա երբեք չպետք է լինի հերթական Կազոնին կամ արգենտինացի Լոպեսը, որոնք, մեղմ ասած, ոչինչ չտվեցին մեր հավաքականին: Ուրուգվայցի գլխավոր մարզչի թեկնածուն, գուցե, մի փոքր ավելի տիտղոսակիր է, բայց չեմ կարծում, որ կարող է վերը նշված խնդիրը արժանապատվորեն լուծել: Տեղացի մարզչի տարբերակը, որքան հասկանում եմ, այսօրվա դրությամբ նույնպես իրատեսական չէ: Գուցե Մաքսային միության հետ սոլիդարության շրջանակներում դիմենք ռուս, բելոռուս կամ ուկրաինացի մարզիչների հեղինակավոր ցեխից որևէ մեկի աջակցությանը... Նախ նրանք համեմատաբար ավելի էժան են, քիչ թե շատ մեր ազգային առանձնահատկություններին տեղյակ են և վերջապես լեզվական խոչընդոտներ էլ չեն լինի: Սա ընդամենը բարձրաձայն մտածելու սերիայից էր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/267402513413752?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել