Tert.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում այսօր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման քննարկմանը «Հանրապետական» խմբակցության անունից եզրափակիչ ելույթի խոսք ասաց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նրա ելույթը ոչ այդքան պայմանագրին էր վերաբերվում, որքան ընդդիմադիրների մի քանի ժամ անընդհատ հնչող քննադատություններին:
«Ընդդիմություն նշանակում է սուրբ, Աստծո կողմից տրված շնորհ, և միակ ճշմարտությունը թաքնված է այդտեղ: Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, Աստված այդպես է մարդուն արարել, բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել: Մեր ժամանակները ծնել են նաև Փանջունիներ, դավաճաններ, չգիտեմ ինչեր: Դու ընդամենը կարողանում ես ծանրաձողի մոտենալ, հարյուր կիլոյի խոսք ես ասում, մեկ էլ տեսնում ես՝ հիստերիայի մեջ են, էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ, չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու, մի բառը բավական է, որ փոշիանաք, խոսքը ապտակ չի,»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Ըստ նրա, ընդամենը վաճառքի խնդիր է, մինչդեռ հարցը դարձավ ինքնիշխանության վաճառք։ «Մեր բաժնեմասը վաճառում ենք ՌԴ-ին, պարտք ենք, պարտք չենք, քանիսով ենք վաճառում, ինչպես պիտի լինի… դրա համար օրենքով ենք անում, երկու ամիս է ծուղրուղու ենք անում վաճառքի մասին, էդ ոնց հապշտապ եղավ, էստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա թե չկա, էդ էլ հարց է»,-ասաց նա և ավելացրեց, թե սա Հայաստանի Հանրապետության էներգետիկ հզորացման աղբյուրն է և դրանով երկիրն անվտանգ է դառնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ