Tert.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում այսօր ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև մի շարք համաձայնագրերի վավերացման շուրջ քննարկմանը մինչ ելույթը նկատեց, որ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը դահլիճում չէ և բարձրաձայնեց այդ մասին։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի հետ՝ նշելով, թե «3 ժամ մարդը խոսափողի մոտ կանգնած պատասխանում էր, կարո՞ղ էր 5 րոպե դուրս գալ, չէ»։

Նաիրա Զոհրաբյանը հեգնանքով արձագանքեց, որ դահլիճում պետք է լիներ ոչ միայն նախարարը, այլև «վասալային» համաձայնագրի իրական պատասխանատուն՝ ՀՀ վարչապետը: «Գազային այս ողջ գործընթացն ընթացել է ստի, կեղծիքի, խաբեության և ստվերային գործարքների արդյունքում: Իրար հակասող հայտարարություններ Կառավարության տարբեր անդամների կողմից` գազի գինը թանկանալու է, գազի գինը չի թանկանալու, 300 մլն դոլար պարտք ունենք, նախարարներից մեկն ընդհանրապես չէր լսել, որ մենք այլևս 300 մլն դոլար պարտք ունենք, խոստացավ ճշտել-ասել, Իրանի դեսպանի հայտարարություն, դեսպանին հակասող հայտարարություն, հակընդդեմ հայտարարություն, նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարություն, դրան հակասող «Գազպրոմի» նախագահ Միլլերի հայտարարություն»,- նշեց նա՝ հավելելով, որ աբսուրդային է համարում փաստաթղթի բացակայությունը, ինչն էլ նրան եզրակացության տեղիք էր տվել, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընդամենը բանավոր կերպով:

«Ես ուզում եմ իմանալ, Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է, թե՞ սխոդկա, որտեղ Կառավարությունն իրեն կարող է թույլ տալ բանավոր խոսել Ռուսաստանի կամ «Գազպրոմի» հետ և բանավոր խոսքի արդյունքում ՀՀ քաղաքացուն նվիրել 300 մլն դոլար պարտք»,- հարցրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել