«Մարդիկ հիմա հասկանում են, որ ակնոցը հագուստի նման մի բան է, և կոմլեքսավորվելու կարիք չկա». Ալեքսանդր ՄալայանPanorama.am-ը գրում է.

«Կարճատեսության դեպքերը ոչ թե ավելացել են, այլ մարդիկ հիմա սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

Ըստ նրա` 20 տարի առաջ գյուղերում տասնյակ մարդիկ կատարակտից կուրանում էին, բայց այդպես էլ բժշկի չէին դիմում: Մինչդեռ կատարակտի վիրահատությունը տևում է ընդամենը 10 րոպե: «Հիմա մարդիկ դիմում են բժիշկների օգնությանը, բայց դա չի նշանակում, որ կարճատեսության կամ կատարակտի դեպքերն ավելացել են: Մարդկանց հոգեբանությունն է փոխվել, այժմ ավելի զգոն են դարձել և ավելի շուտ են դիմում բժշկի»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերով` տարիների առաջ ևս ծնողները չէին ցանկանում, որ իրենց երեխաները ակնոցների կրեին` մտածելով, որ երեխաները դպրոցում ծաղրի առարկա կդառնան: «Իրականում այդպես էր, ակնոց կրող երեխաներին ձեռք էին առնում, մականուններ էին կպցնում, իսկ հիմա նման բան չկա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել