Esem.am-ը գրում է.

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի համար 2014 թվականը բուռն է լինելու:  Այս օրերին երգչուհին նոր երգ է ձայնագրել, որն իր հանդիսատեսին կներկայացնի տարեսկզբին:

“Loka” կոչվող երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:  Երգը հայերեն է, իսկ վերնագիրը վերցված է կրկներգի առաջին տողից, որն իսպաներեն է: Երգչուհու փոխանցմամբ` երգն իսպանական մոտիվներով է, իսկ գործիքավորումից հետո ձեռք է բերել նաև բրազիլական մոտիվներ. «Կարելի է ասել, երգն իսպանական և բրազիլական տրամադրությամբ է: Հետաքրքիր պարային երգ է»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել