Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև համաձայնագրերի՝ ԱԺ-ում վավերացման ներկայացված քննարկմանը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին խնդրեց քննության առնել երկու քաղաքական հարցադրում։

««ՀայՌուսգազարդ» ընկերության 20% մնացյալ բաժնեմասերի փոխանցումը Գազպրոմին մի տեսակ խորհրդանշական առումով սրում է մեր էներգետիկ անվտանգությունը։ Դուք որպես էներգետիկայի նախարար ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը, ի՞նչ հնարավոր մարտահրավերներ եք տեսնում, արդյո՞ք տեսնում եք մեր կախվածությունը որևէ գործընկերոջից, սպառնալիք մեր ազգային անվտանգությանը»,-ասաց նա և անցավ հաջորդ հարցին։

«Պարտավոր ենք հաշվի առնել քաղաքական և աշխարհաքաղաքական այն միջավայրը, որում դուք՝ որպես Կառավարություն, բանակցել եք ռուսական կողմի հետ։ Արդյո՞ք «ՀայՌուսգազարդի» 20%-ի փոխանցումը, գազի գնագոյացման նոր համաձայնագիրը առնչություն ունեցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հետ»,-ասաց նա։

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ արդարացի հարցադրում կա հասարակության կողմից՝ հաշվի առնելով այն, որ այսօր կա հանրային անվստահություն՝ գազի գնի գոյացման բանաձևի նկատմամբ, ուստի, ըստ նրա, ցանկալի կլինի, որ «ՀայՌուսգազարդն» այդ բանաձևը ամենայն մանրամասնությամբ ներկայացնի Կառավարության միջնորդությամբ։

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ ՀՀ էներգետիկ օրենսդրությունն այնպիսին է, որ անկախ նրանից, թե ում են պատկանում էներգետիկ միջոցները, որևէ ազդեցություն չեն ունենա այն գործունեության վրա, որը ՀՀ-ն իրականացնում է։

Նախարարը նշեց, որ օրենքում համապատասխանաբար ամրագրված է անվտանգության չափանիշը, և ինքը բավարար է գնահատում։ «Այն պահին, երբ նրա գործունեությունը կհակասի ժողովրդի իրավունքներին, այդ պահին իրավունք ունենք լիցենզիան կասեցնել, և մենք ինքներս կիրականացնենք դասական կառավարում, մինչև համապատասխան լուծումները կգտնվեն։ Այս տեսակետից որևէ խնդիր չի առաջանում, սա միայն կոմերցիոն տեսակետից է, բայց այս տարիների ընթացքում, որևէ դիվիդենտ չենք ունեցել, և պայմանավորվածությունն էլ այնպիսին է եղել, որ շահույթների հիմնական մասը կներդնեն ՀՀ-ում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել