Էսօր ԱԺ-ի դիմաց էլի բոյ էր, ու էս իրավիճակը ստեղծվում է օրինաչափորեն էն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին բարձրացնում է երկրի ինքնիշխանության հարց: Ինչից ուզում ես խոսիր, ինչ ակցիա ասես արա, միայն թե չխոսես ինքնիշխանության մասին, կամ չփորձես դիպչել ռուսական իմպերիալ շահին, այ դա սուրբ հատված է, կպնողին տանում են: Մի ժամ առաջ ԱԺ-ի դիմաց էլի բերեցին կանգնեցրեցին էդ ահավոր ոստիկանական հաստագաբարիտ 2 մարդատար: Էնպես մի շչակները միացրած մոտեցան, կարծես մի քանի հազար մարդ կար էդտեղ: Իսկ ԱԺ-ի դիմաց էնքան մարդ կար, որ եթե անգամ բոլորիս տանեին, մեկ էդ գազան մարդատարը հերիք էր, հաստատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել