Հիմնվելով սեփական փորձի վրա` ինքներդ էլ նկատած կլինեք, թե ինչ լավ ազդեցություն է գործում սեքսը մեզ վրա:
Սեքսը ամրապնդում է իմունիտետը
Հատկապես որ սեքսն ավելի հաճելի է, քան բանջարեղեն ուտելը, չէ՞: Պարզվում է` շաբաթական 1-2 անգամ սեքսով զբաղվելը մեծացնում է արյան մեջ իմունոգլոբուլինների քանակը, ինչն իջեցնում է մրսածության և ինֆեկցիոն այլ հիվանդությունների ռիսկը 30%-ով:
Սեքսն օգտակար է սրտի համար
Ոչ միայն հոգու, այլև սրտի: Քսան տարվա հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր շաբաթական մեկ և ավել անգամ սեքսով են զբաղվում, երկու անգամ ավելի քիչ են հակված սրտի կաթված ստանալու: Իսկ ահա կանանց մոտ պակասում է սրտի հիվանդություններ ունենալու ռիսկը:
Սեքսը մարզում է կարևոր մկանները
Եղե՞լ է, որ լիաթոք ծիծաղելիս միզեք: Եթե այո, ապա վազում ենք ննջասենյակ: Սեքսն ամրապնդում է կոնքի մկանները, որոնք պահում ենք արգանդը, միզապարկն ու աղիները:
Հոգ տարեք մաշկի մասին հաճույքով
Եթե բուռն գիշերվանից հետո նկատում եք, որ մաշկը գեղեցիկ փայլ է ձեռք բերել, ապա իմացեք, որ դա հենց սեքսի լավ ազդեցությունն է: Սեքսի ժամանակ արտադրվում է հատուկ հորմոն, որը բարերար ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Սեքսը կազատի գլխացավից
Գլխացավով տառապող մարդիկ նշում են, որ սեքսից հետո գլխացավը տեղի է տալիս: Գիտնականները հիմնավորում են, որ դա կապված է նրա հետ, որ օրգազմի ժամանակ արյուն է մղվում մեծ քանակությամբ էնդորֆիններ:
Այրում ենք ճարպերը
Եթե առավոտյան բաց եք թողել մարմնամարզությունը, ապա մի վհատվեք. սեքսը ֆիզիկական աշխատանքի հիանալի փոխարինիչ է, որը հավասարազոր է յոգայով զբաղվելուն կամ զբոսանքին:
Լավագույն միջոցն անքնության դեմ
Բոլորս էլ երբեմն չենք կարողանում քնել: Փորձեք սեքսով զբաղվել. օրգազմի ժամանակ արտադրվում է օկսիտոցին, որը պակասեցնում է ուղեղի վրա սթրեսի ազդեցությունը: