1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկով Ազգային ժողովը դեկտեմբերի 20 –ին հրավիրել է արտահերթ նիստ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկով՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը 20։00-ն, յուրաքանչյուր նիստ՝ մեկուկես ժամ տևողությամբ, այն էլ՝ մի մասն՝ առանց ընդմիջման: 

ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին առաջարկին՝ չմոռանալով քվեարկել նաև բացակա ընկերների փոխարեն: 

Վարման կարգով ելույթ ունենալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բարձրաձայնեց, որ իրենց ներկայացված որոշման նախագիծ չկա, ուստի անհասկանալի է՝ ինչն է ԱԺ-ն դնում քվեարկության։ 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ քարտուղարությունն ասում է՝ կայքում օրակարգը տեղադրված է եղել, իսկ ինքն ընդամենը առաջարկում է առանց ընդմիջման աշխատել։ Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում քննարկվելու է մի շարք օրենքներում՝ «Պետական տուրքի մասին», «Բյուջետային համակարգի մասին», փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: 

Օրենքի նախագծերը վերաբերում են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել