Խնամված ձեռքեր և գեղեցիկ մատնահարդարում ունենալը չափազանց կարևոր է մասնավորապես նրանց համար, ովքեր գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Մատնահարդարման արվեստը շարունակում է արդիական մնալ: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես որոշ աստղերի խելքն իրենցը չէ իրենց գեղեցիկ եղունգները ցուցադրելու համար:

Լիլի Ալենը գրեթե միշտ մատնահարդարման տարբեր ձևեր է փորձում: Մի քանի շաբաթ առաջ ես Instagram-ում տեսա մատնահարդար Նաոմի Յաուդայի այս աշխատանքը: Մատնահարդարման մեջ օգտագործված դոլարների ու ոսկու պատկերները և եռաչափ զարդերը ուղղակի կատարյալ են:

Վանեսսա Հադջենսը Վալենտինի օրը սքանչելի մատնահարդարում ուներ: Ես հիացած եմ այս գեղեցիկ սրտաձև մատնահարդարմամբ, որը շատ է սազում նրա եղունգների ձևին: Նա այս պարզ, բայցև շքեղ մատնահարդարմամբ ներկայացել էր Ջենի Փեքհեմի աշնանային հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ 2013 թ.-ի փետրվար ամսին:

Քեշայի եղունգները այսպիսի տեսք ունեին «Խենթ մանուկներ» անունը կրող տեսահոլովակում: Սա ինձ համար այս տարվա ամենագեղեցիկ մատնահարդարումներից է: Ինձ դուր է գալիս պաստելային գույների և ոսկեգույնի համադրությունը: Մատների վրայի զարդն ամբողջական է դարձնում մատնահարդարումը:

Wimbledon-ը մրցումների մասնակիցներից պահանջում է ամբողջովին սպիտակով ներկայանալ, սակայն այս տարի Սերենա Ուիլյամսը իր ուրույն ոճը դրսևորեց` եղունգները պատելով գազարագույն լաքով: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր մատի տարբեր նախշազարդեր են եղել: Սերենան մարզումների և թենիսի մրցման միջև ընկած ժամանակահատվածում հավանաբար այցելել է մատնահարդարման սրահ:

Զոուի Դեշանելը այն աստղերից է, ովքեր բավականին մեծ ուշադրություն են հատկացնում մատնահարդարմանը: Ես հիանում եմ այն մատնահարդարումներով, որ նա կրել է կարմիր գորգի վրա: 2012 թ.-ի Էմմիի մրցանակաբաշխության ժամանակ նա բավականին յուրօրինակ մատնահարդարում ուներ, իսկ 2013 թ.-ի Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ նա գերազանցեց ինքն իրեն` մրցանակաբաշխությանը ներկայանալով կինոժապավենի նախշերով մատնահարդարմամբ: Այս տարի ես ամենից շատ հավանեցի այս մատնահարդարումը: Դա մատնահարդար Թոմ Բաչիկի աշխատանքն է:

Հեյլի Սթեինֆիլդը այս տարի գնացել էր «Comic Con» փառատոնին, որի ժամանակ գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը իր յուրօրինակ մատնահարդարմամբ: Սթեինֆիլդը այդ օրը Լիխտեյնշտեյնի ոճով արված նախշերով, զիգզագներով, աչքերով ու կետերով մատնահարդարում էր կրում: Մատներից մեկի վրա նկարված էր Պետրա անունը: Սթեինֆիլդը կինոնկարներից մեկում խաղացել էր այդ հերոսուհու դերը: Նա ասաց, որ մատնահարդարման վրա ծախսվել է մոտ երեք ժամ, սակայն արժե՞ր այդքան ժամանակ ծախսել նման շքեղ մատնահարդարում ստանալու համար:

Քելլի Օսբորնը Instagram-ում և Twitter-ում ներկայացրել է իր նշանդրեքի շքեղ մատանին: Քելին ընտրել էր արծաթագույն լաք, որը շատ էր սազում իր մատանու հետ, իսկ Օզին նախընտրել էր, որ իր եղունգները զարդարված լինեին խաչաձև նախշերով:

Քեթի Փերրին ևս այն աստղերի թվին է դասվում, ովքեր ապշեցնում են իրենց շքեղ մատնահարդարմամբ: Դրա համար էլ մենք դժվարացանք ընտրել միայն մեկ մատնահարդարում: Ես հատկապես շատ եմ հավանում այս մատնահարդարումը, որը աստղերի մատնահարդար Փեթթի Յանքիի ձեռքի աշխատանքն է: Այս մատնահարդարմամբ Քեթին 2013 թ.-ին գնացել է պարահանդեսի:
Իսկ դուք աստղային այս մատնահարդարումներից ո՞րը հավանեցիք:



