Ձեզ ենք ներկայացնում  աշխարհի ամենաառաջին 3D գրիչը, որի շնորհիվ կարող եք հեշտությամբ ստեղծել ձեզ անհրաժեշտ պատկերները՝ 3D ֆորմատով և առանց 3D տպիչների (որոնք հազարավոր դոլարներ արժեն) ու որևէ այլ համակարգչային սարքերի օգնության: Պատկերացրեք, ուղղակի սովորական գրիչով օդում ինչ-որ բան գրեք ու գրիչի ծայրով նկարված գծերի հետքը ձեռքի շարժմանը համապատասխան դիրքով սառչի օդում ու արդյունքում ստանաք ձեր 3D պատկերը: Եթե սա մոգություն եք համարում, ապա շտապենք նշել, որ սա այսուհետ իրականություն է:  

The Worlds First 3D Printing Pen that Lets you Draw Sculptures sculpture printing pens drawing device

The Worlds First 3D Printing Pen that Lets you Draw Sculptures sculpture printing pens drawing device

3D գրիչը նախագծվել է «WobbleWorks» բոստոնյան ընկերության կողմից: 

Գրիչն աշխատում է հետևյալ կերպ. դրա մեջ լցված է 3մմ հատուկ որակի պլաստիկ (ABS կամ PLA, որն օգտագործվում է նաև 3D տպիչներում), որը տաքանում է ու օդում նկարելու միջոցով, ակնթարթորեն սառչում է և պինդ կառուցվածքներ ստեղծում:
Այս առարկան հրաշալի գործիք է հատկապես արվեստագետների համար, ովքեր սրա միջոցով կարող են հեշտությամբ կյանքի կոչել իրենց երևակայության պատկերներն ու գեղեցիկ քանդակներ ստանալ:

Printingpen

The Worlds First 3D Printing Pen that Lets you Draw Sculptures sculpture printing pens drawing device

Հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այս իրը, դիտեք տեսանյութը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել