Life.panorama.am-ը գրում է.

Կյանքում հաճախ դժվար է համադրել հաճելին և օգտակարը, առավել ևս՝ հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար: Հաղորդավար, դերասան ու շոու-մեն Արմեն Պետրոսյանը փայլում էր դեռ 90-ականների բեմերին, երբ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» երևանյան թիմը ստիպում էր ծիծաղել բոլորին: Այնտեղ կարծես հավաքված էին բացառիկ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր տարիներ ընթացքում տարբեր բնագավառներում ապացուցեցին, որ իրենց տաղանդը ոչ թե ձեռքբերովի, այլ բնածին է. մենք նրանց տեսնում ենք տարաբնույթ նախագծերում, տարբեր իրավիճակներում և կերպարներում: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Արմեն Պետրոսյանն է`Մենչը:
-Արմեն, մեկ նախագծում տարբեր կերպարներ եք ներկայացնում, բարդ չէ՞:
-Չեմ զգում՝ բարդ է, թե ոչ, բայց կասեմ, որ հեշտ չի… Եթե օրը մեկ կերպարի ենք նկարահանում, մի քիչ բարդ է լինում, որովհետև անմիջապես կերպարանափոխվելը մի փոքր դժվարություններ է առաջացնում… Այդ իսկ պատճառով մոտ 10 օրվա տարբերությամբ ենք նկարահանումներն անում, որպեսզի կարողանամ կերպարի մեջ մտնել:
-Ո՞ւմ կերպարն է ավելի բարդ ներկայացնել:
-Լարիսա Լացկանյանի… Այս կերպարի բոլոր նրբություններին տիրապետել չեմ կարող: Պետք է կին լինել, կերպարն ամբողջությամբ ըմբռնելու համար: Այդ պատճառով այս կերպարը մի քիչ ավելի հավաքական ենք դարձրել, վերցրել ենք տարբեր մարդկանցից… Համենայնդեպս, սա ինձ համար ավելի բարդ է, քան Վիպոյանի կերպարը…

-Իսկ ավելի սիրելի ու հարազատ կերպար կարո՞ղ եք նշել:
-Չունեմ, որովհետև այդ կերպարներից յուրաքանչյուրն իմ տեսակից շատ հեռու մարդիկ են…
-Որքան նկատել եմ, շատ ջերմ ընտանիք ունեք: Ձեր կինը ձեր ասպարեզի՞ց է:
-Ոչ, կինս բոլորովին կապ չունի իմ ոլորտի հետ: Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց հիմա զբաղվում է իր սիրած գործով՝ Make up artist է…
-Հիմա հեռուստատեսության հետ կապ ունեցող մարդիկ փորձում են ծանոթ-բարեկամի աջակցել ու տանել այդ ուղղությամբ: Դուք գեղեցիկ կին ունեք, նկատել եմ, որ ձեր ավագ դուստրը սիրում է երգել և, կարծեք թե, վատ չի երգում… Չե՞ք ցանկանում նրանց «հովանավորել» ու ձեր ուղղությամբ տանել…
-Ես երբեք ցանկություն չեմ ունեցել որևէ մեկին պարտադրելով, ստիպելով տանել նկարահանման… Եթե կինս ցանկություն հայտնի, միգուցե մտածեմ այդ ուղղությամբ, բայց կտանեմ, թե ոչ՝ չգիտեմ… Նաև համոզված եմ, որ չի ցանկանա, այդ ամենը իրենից շատ հեռու է: Նույնն էլ երեխաներիս առումով կասեմ. աղջիկս 10 տարեկան է, միայն մեկ անգամ է ինձ խնդրել՝ նկարահանման տանել, ես էլ մեկ անգամ, բայց շատ փոքրիկ դրվագում, նկարել եմ…Բայց երբեք չեմ մտածել՝ երեծաներիս նկարահանեմ, որ ճանաչում ձեռք բերեն…
-Երևի, նաև «ծանոթի միջոցով» դերասաններ չեք ընտրում:
-Երբևէ նման ընտրություն չեմ արել: Ընդհակառակը, եթե ինչ-որ մեկի համար խնդրել կամ «բարեխոսել» են, հենց այդ մարդուն չեմ վերցրել նկարահանման, քանի որ գտնում եմ, եթե մեկի համար խնդրում են, նշանակում է անտաղանդ է… Ամբողջ կյանքում ամեն ինչի հասել եմ սեփական ուժերով և շատ եմ գնահատում այն մարդկանց, ովքեր հույսը դնում են իրենց շնորքի վրա…
-Արմեն, ձեր «Բլեֆ» հեռուստածրագիրը մարդկանց կողմից երբեմն բացասական արձագանքի է արժանանում: Քննադատությանը ինչպե՞ս եք վերաբերվում:
-Երբ մարդը զբաղված է հեռուստատեսության, հանրային գործով, չի կարող միայն դրական կարծիք հնչել իր մասին, դա անհնար է: Բնական է, որ պետք է բացասական կարծիքներ էլ հնչեն, որոնց շատ սուր վերաբերվել պետք չի: Եթե քննադատությունը տեղին է կամ տրամաբանակն, անպայման հաշվի ենք նստում: Բայց երբեմն այնպիսի անհեթեթ կարծիքներ են հնչեցնում…Ամեն դեպքում, կարող եմ ասել՝ էթիկայի կանոնները, նորմերը չենք խախտում և փորձում ենք ամեն ինչ սահմանների մեջ մատուցել:
.jpg)
-Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում շատ ընկերներ ունեք, ովքեր մեդիա ոլորտում են ներգրավված: Առաջարկներ չե՞ք ստացել իրենց միանալու:
-Առաջարկներ շատ եմ ստացել, նույնիսկ ավելին, նույնիսկ ավելին՝ 7 տարի Մոսկվայում եմ ապրել ու աշխատել: 2001 թվականին վերադարձա Հայաստան ու ամուսնացա… Չեմ սիրում Մոսկվան ու երբեք չեմ մտածել այնտեղ մնալու ուղղությամբ, թեև, եթե կարիք լինի, միշտ էլ այնտեղ տեղ, աշխատանք ու անելիք ունեմ… Այն, ինչ այսօր այստեղ անում եմ, և՛ ինձ, և՛ հանդիսատեսին դուր է գալիս: նաև նախընտրում եմ մնալ իմ հայրենիքում, շատ եմ սիրում իմ քաղաքը:
-Իսկ հե՞շտ է ապրել Հայաստանում:
-Իսկ Մոսկվայում հե՞շտ է ապրել… Բնականաբար, ոչ մի տեղ էլ հեշտ չէ: Ասեմ ավելին, ամեն տեղ ավելի դժվար է, քան տանը: Իհարկե, կան երկրներ, որտեղ ավելի շատ գումար կարելի է վաստակել, բայց այստեղ իմ ընտանիքն է, երեխաներս, ծնողներս, ու աշխատանքի ընթացքում մի շատ կարևոր մտածմունքից ձերբազատված ես…
-Ամանորը մոտենում է: Դուք պահանջարկ ունեցող և՛ դերասան եք, և՛ հաղորդավար: Արդեն իսկ առաջարկներ ունե՞ք:
-Բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել, բայց այս տարի որոշել եմ հրաժարվել բոլորից և անցկացնել ընտանիքիս հետ:
-Հայաստանո՞ւմ:
-Ոչ միայն Հայաստանում, այլև՝ տանը:
-2014-ին նոր նախագծեր, ծրագրեր կլինե՞ն:
-Իհարկե…Նախ ասեմ, որ հունվարի 27-ին մեկնելու ենք ԱՄՆ, որտեղ «ERE 1» նախագիծը կներկայացնի հինգ համերգ: Փետրվարի վերջին կվերադառնանք: Այդ համերգային ծրագիրը ցանկանում ենք ներկայացնել նաև երևանյան հանդիսատեսին: Իսկ հեռուստանախագծերի մասին կասեմ, որ «ERE 1»-ը կշարունակվի տեսարանների որոշակի փոփոխությամբ, մեկ-երկու նախագծերում էլ հանդես կգանք որպես պրոդյուսեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ