ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հետ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մի քանի նյուանս կար, որ մի տեսակ աչք էին ծակում: Դրանց մի մասը կարևոր է, մյուսը` էտքան էլ ոչ, կես լուրջ, կես կատակ:
- Էտ մարդուն պետքա մի ձև ակնարկել (շաաատ նուրբ, որ հանկարծ չնեղանա), որ Արցախում էլ են հայեր ապրում: Թե չէ հակամարտության կողմերին բաժանում է հայերի, ադրբեջանցիների և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:
- Անընդհատ խոսում է երկարատև խաղաղության մասին: Իհարկե, հավերժ ոչինչ չկա, բայց դե դիվանագիտական լեզուն ավելի լավատես լինելու հնարավորություններ, այնուամենայնիվ, տալիս է: Ու եթե ՈՒորլիքը չի ուզում օգտվել այդ հնարավորությունից, կնշանակի` ինքն էլ է հասկանում, որ էս հարցում անգամ երկարատև խաղաղության հույսերն են խիստ կասկածելի:
- Բոլոր հարցերին պատասխանելուց նշում է, թե հուսով է, որ էսպես կամ էնպես կլինի: Ասում են հույսը վերջինն է մեռնում: Ու եթե հարգարժան դեսպանը մենակ հույսից է խոսում, կնշանակի... Հուսով եմ, էս հարցում սխալ եմ )):
- Շատ ուրախ եմ, որ միջնորդները որոշել են լսել նաև սովորական մարդկանց կարծիքները:
- Պարզվեց, որ հայկական շատ գեղեցիկ Հրայր անունը անգլերեն Harry է թարգմանվում)))):



