Պոմպեյի տարածքում անցկացված պեղումների արդյունքում 2000 տարվա հնություն ունեցող բրոնզե սաղավարտ է հայտնաբերվել, որը անտիկ քաղաքի կյանքն ու մշակույթը արտացոլող 250 տարբեր իրերից մեկն էր, որը ներկայացվել է Մելբորնի թանգարանում:
Թանգարանի համակարգող Բրեթ Դունլոփը նշել է, որ սաղավարտը պահպանվել է Վեսուվիուս լեռան ժայթքումից հետո: Դուլոփը պատմել է, որ մեծ քանակությամբ գլադիատորների սաղավարտներ, ուսերն ու ոտքերը պաշտպանող գործվածքներ են գտնվել, որոնք ենթադրաբար գտնվել են գլադիատորների մարզվելու վայրում: Նա նշել է, թե ամենայն հավանականությամբ, գլադիատորները ժայթքման ժամանակ փախել են՝ հետևում թողնելով իրենց ամբողջ զենքն ու զրահը:
Գտնված սաղավարտները կրել են «մուրմիլլո» գլադիատորները: Նրանց սաղավարտները տարբերվում են իրենց տեսքով` նմանվելով աղի ջրերում բնակվող, հունարենով «մուրմիլիո» կոչվող ձկան կառուցվածքի, այդ իսկ պատճառով նրանց այդպես էին անվանում:
Բացի այս տարբերվող սաղավարտից, մուրմիլլիո գլադիատորները հագնում էին ազդրերը, ոտքերի սրունքները ծածկող գործվածք, գոտի ու աջ ձեռքը պաշտպանող ամուր գործվածք, ինչպես նաև կրում էին հռոմեական լեգեոնների զինվորների ուղղանկյունաձև վահաններ, ու կարճ ուղիղ թրեր կամ գլադիուսներ, որտեղից էլ ծագել է իրենց անունը` «գլադիատորներ»:
Մուրմիլիոները սովորաբար կռվում էին հունական գլադիատոր մարտիկների ոճով:
Հռոմեական զինվորական սաղավարտ էր նաև Գալեան: Որոշ գլադիատորներ` միրմիլոները նույնպես, կրում էին բրոնզե գալեա սաղավարտ, որը զարդարված դիմակով ու դրա գագաթին հիմնականում ձկան պատկերով դեկորացիաներ էին: Սաղավարտի դիզայնը ժամանակի ընթացքում բավականին փոխվել է: Սկզբում այս սաղավարտներն ամբողջությամբ ձեռքի աշխատանքներ էին, և դժվար է ասել, թե արդյո՞ք նրանք ինչ-որ ստանդարտնների էին հետևում դրանք պատրաստելիս, թե ոչ:
Սկզբնական շրջանում հռոմեական սաղավարտները ստեղծվել են հարևան ստրուկների մշակույթի ազդեցությամբ կամ օրինակով, ովքեր օգտագործում էին «Նասուա» տեսակի սաղավարտները: Հարավում գտնվող հույները նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել հռոմեական սաղավարտների դիզայնի վրա: Օրինակ, Չելսիդիան, Ատտիկական սաղավարտներ օգտագործվում էին հռոմեացի բարձրաստիճան զինվորականների կողմից, մինչև կայսրության փլուզումը: Եվ, վերջապես, հռոմեական սաղավարտների դիզայնի մեջ կարևոր դեր են ունեցել նաև գալլերը, այստեղից էլ «Կայսերական գալլական» անունով սաղավարտները: Բացի այդ, շատերը հավատացած են, որ հենց գալլերն են հայտնագործել շղթայական մետաղյա զինվորական համազգեստը, որն օգտագործվել է հռոմեացիների կողմից:
Բոլոր ենթադրություները հնագիտական պեղումների արդյունքում են ձևավորվել:
Մուրմիլլոնների ու այլ տեսակ գլադիատորների մարտերի տեսարանները կարելի է տեսնել Պոմպեյում գտնված որմնանկարներից: Մեկ պարզորոշ օրինակում Մարկոս Ատիլոս անունով մուրմիլոն, ով մեկ մարտ ու մեկ հաղթանակ է ունեցել, պատկերված է եղել պարտված Լուցիոս Ռաեցիոս Ֆելիքսի դիմաց, ով նշված է, թե 12 մարտ ու 12 հաղթանակ է ունեցել:
Պարտված հակառակորդը պատկերված է ծնկի իջած, անզեն ու առանց սաղավարտի: Որմնանկարում նշվում է, որ Ֆելիքսը ողջ է մնացել ու նրան ազատություն են պարգևել: Գլադիատորը (լատիներեն gladius-թուր) զինված մարտիկ էր, ով Հռոմի կայսրությունում հանդիսատեսի առջև այլ գլադիատորների, կենդանիների կամ հանցագործների հետ կռվի դուրս գալով, զվարճացնում էր հանդիսատեսին: Որոշ գլադիատորներ կամավոր իրենց կյանքն ու սոցիալական դիրքն էին վտանգում՝ դուրս գալով արենա: Նրանցից շատերն էլ արհամարհված էին ինչպես ստրուկներ, նրանց պահում էին խիստ ծանր պայմաններում, սոցիալական ցածր դասակարգման ենթարկում ու նույնիսկ առանձնացնում ու խտրական վերաբերմունք ցույց տալիս մահվան ժամանակ:
Անկախ իրենց ծագումից՝ գլադիատորները հանդիսատեսին ցույց էին տալիս հռոմեական մարտարվեստի էթիկան` գեղեցիկ կռվելով ու գեղեցիկ մահով հիացմունք ներշնչելով հանդիսատեսին: Հռոմեական աշխարհում գլադիատորների կարողություններն ու հմտություննները մարտարվեստում բարձր էր գնահատվում:
Այն, թե երբ և ինչպես է ծագել գլադիատորական մարտերը, դեռևս բանավեճերի առարկա է: Պեղումների արդյունքում հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ գլադիատորական մարտեր տեղի են ունեցել դեռևս Ք.ա. 3-րդ դարում՝ Պունիկյան պատերազմների ժամանակ, ու դրանից հետո Հռոմեական աշխարհում դարձել քաղաքական ու սոցիալական կյանքի կարևոր առանձնահատկություն: Դրա ժողովրդականությունը հանգեցրել է նրան, որ մարտերը թանկ ու շռայլ խաղերի են վերածվել:
Այս խաղերը իրենց ծաղկման գագաթնակետին են հասել Ք.ա. 1-ին դարում ու Ք.հ. 2-րդ դարում ու վերջնականապես դադարեցվել են 5-րդ դարում՝ Քրիստոնեության ընդունումից հետո, երբ Հռոմեական կայսրությունը 380թ. պաշտոնապես ընդունվեց Քրիստոնեությունը: Չնայած կենդանիների որսի՝ շոուները արենայում շարունակվում էին դեռևս մինչև 6-րդ դար: