2014-ը կապույտ ձիու տարի է, ուստի խորհուրդ է տրվում այն դիմավորել կապույտ հագուստով, հատկապես որ կապույտը շատ նորաձև է մյուս տարի: Ահա 10 զույգ նորաձև կոշիկ, որոնք կարող եք կրել ամանորյա գիշերը:
Manolo Blahnik բրենդի լաքապատ կաշվից մինիմալիստական կոշիկները հիանալի միջոց են ամանորյա խնջույքին աննկարագրելի տեսք ունենալու համար: Այս կոշիկները դասական են, ուստի երբեք դուրս չեն գա նորաձևությունից: Հիանալի կնայվեն ուղիղ կարվածքով լակոնիկ զգեստի և վառ աքսեսուարների հետ:
Topshop-ն առաջարկում է սուր քթով նրբագեղ կոշիկներ, որոնք ներդաշնակ կնայվեն 20-ականների ոճով փայլուն մինի-զգեստի հետ:
Բոլոր աղջիկները չէ, որ սիրում են քայլել հսկայական կրունկների վրա: Հարմարավետությունը նախընտրողների համար Asos-ի դիզայներները հատուկ նախագծել են ամուր կրունկով և ոսկեզօծ դետալներով զարդարված այս լոֆերները, որոնք հիանալի կնայվեն նեղ տաբատների հետ:
Նմանատիպ մոդել, բայց արդեն առյուծի գլխով զարդարված կարելի է գտնել Charlotte Olympia աշուն-ձմեռ 2013/14 հավաքածուում: Այս վառ կոշիկները հավելյալ դեկորի կարիք չունեն, ուստի գեղեցիկ կնայվեն մինի-կիսաշրջազգեստի և որևէ միագույն բլուզի հետ: Ողջունվում է նաև այդքան ակտուալ սև-սպիտակ համադրությունը:
Տափակ կրունկի վրա այս նրբագեղ կոշիկները ստեղծված են հատուկ գործունյա աղջիկների համար, ովքեր նախընտրում են բազմաֆունկցիոնալ և ունիվերսալ կոշիկներ: Zara-ի կոշիկները գեղեցիկ կնայվեն ինչպես վառ երեկոյան զգեստի, այնպես էլ գործնական կոստյումի և սկիննի-ջինսերի հետ:
Topshop-ի դիզայներները լավ այլընտրանքային մոդել են ստեղծել դասական տափակ կոշիկներին: Ամուր կրունկով կոշիկների դիմացի մասը կապույտ թավիշից է, իսկ հետևից մասը` կաշվից: Այս մոդելը կարելի է կրել մետաղական փայլով կոստյումների և ընդարձակ մինի-կիսաշրջազգեստների հետ:
«Կուզ» կրունկով կոշիկները Եղիսաբեթ II թագուհու սիրելի մոդելներն են: Մինիմալիզմ, խստություն, հարմարավետություն և ունիվերսալություն: Բրիտանական Mulberry բրենդն առաջարկում է հենց նման մոդել:
River Island-ի քամելեոն-կոշիկները շքեղություն կհաղորդեն տոնական կերպարին: Կարելի է գրել փոքրիկ սև զգեստի հետ:
Casadei-ի վառ կապույտ թավշից շքեղ բոկոտիկները հիանալի կնայվեն երեկոյան տոնական զգեստի հետ: Երկար զգեստ, փայլուն ադամանդներ և Casadei բոկոտիկներ:
Շատերը համոզված են, որ ցանկացած աղջկա զգեստապահարանում պետք է լինեն բալետկաներ, նյու գույնի կոշիկներ և սև տափակ կոշիկներ: New Look-ի այս կապույտ թավշե կոշիկները կարող են համալրել կոշիկային must-have-ը: