Ով շուտ է տալիս, նա կրկնակին է տալիս...
***
Դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի ջենտլմեն երևան,
իսկ ջենտլմեններն էլ ջանք չեն խնայում դերասաններին նմանվելու համար...
***
Դադար մի տուր եթե դրա կարիքը չկա,
բայց եթե արդեն դադար ես տվել, ձգիր, որքան կարող ես...
***
Սերը ցավ է ու տառապանք, ամոթ, զմայլանք, դրախտ ու դժոխք,
սերը կյանքի ուրախությունն է ու թախիծը,
ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
***
Չհալվեցիր սիրո բազուկներում, թեև հաղթանակը մոտ էր այնքան:
Բայց չի թոշնի սերդ, դու մի վշտանա, հավերժ կմնա այն, ու ցանկալի՝ նա...
***
Երջանիկ ճյուղեր, տերևներ դալար,
Գարուն եք երգում դուք տարին բոլոր,
Օ՜, զվարթ երգիչ, անմահ, անդադար
Երգդ կլինի հավերժ ու միշտ նոր
(Տողեր անգլիացի բանաստեղծ-ռոմանտիկ
Ջոն Քիթսի (1795-1821) «Ներբող հունական սհակակին» բանաստեղծությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել