Դժվար է հավատալ, որ մոլորակի վրա այսպիսի գեղեցիկ վայրեր գոյություն ունեն:

1. Վիստերիա թունելը գտնվում է Ճապոնիայում: Ծաղկած ծառերը կախված են ուղիղ ձեր գլխավերևում, իսկ այգին բոցավառվում է գեղեցկագույն և բոլոր հնարավոր գույներով:

2. Չինկվե-Տերրեն Իտալիայի Լիգուրիա տարածաշրջանի ափի մի հատվածն է, որը հայտնի տեսարժան վայր է:

3. «Կախարդական լեռ» հյուրանոցը լրիվ արդարացնում է իր անվանումը: Այս հյուրանոցը լեռան տեսքով է, որի գագաթից ջուր է հոսում: Այն գտնվում է Չիլիում:

4. Ծուռ անտառը գտնվում է Լեհաստանում: Անտառում աճում է մոտ 400 ծառ, որոնք տնկել են 1939 թվականին:

5. Հսկայական ծառերը շրջապատում են այս հին երկաթուղային թունելը ուկրաինական Կլեվանում: Այս կախարդական վայրն անվանում են «Սիրո թունել», քանի որ այստեղ հաճախ կարելի է սիրահարված զույգեր տեսնել:

6. Իսլանդիայի տաք աղբյուրները ստեղծված են մարդու կողմից և տաքացվում են կղզու հրաբխային ակվիտության շնորհիվ:

7. Գրենլանդիայի սառցե կանյոնների խորությունը կազմում է 45 մետր:

8. Բոլս-Պիրամիդը ծովում գտնվող ամենաբարձր լեռն է, որը կազմավորվել է մոտ 7 միլիոն տարի առաջ: Բարձրությունը 562 մետր է, գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

9. Այս կորալյան ստորջրյա ժայռն ամենամեծն է աշխարհում: Գտնվում է Ավստրալիայում և այնքան մեծ է, որ երևում է տիեզերքից:

10. Պլիտվիցյան լճերը Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող ամենահին ազգային պարկն է, գտնվում է Խորվաթիայում:



