Սովորեցի խաղալ մարմնիդ հետԻ՜նչ գեղեցիկ է՝  գեղեցիկ է ամե՜ն բանԳեղեցիկ են շուրթերդ՝ կարմիր մթից ընդգծված մարմինդ՝ բարա՜կ
Մատներս չեն հոգնում անվերջ խաղից քո շուրթերի, անվերջ շոյանքից քո մարմնի:
Քեզ գրկած և քո բույրը՝ ասես չեմ զգում, մոռացել եմ ամե՜ն բան:
Ժամն է եկել իմ ու քո՝ դե պարիր դանդա՜ղ, թող այս վարկյանը խաղ թողնի մեր սրտում:
Անապատում ջուրը կարոտած հայացքով և ասես լո՜ւռ ինչ-որ բան պատմելով նայում ես աչքերիս:
Չէ՜, չեմ զգում այլևս ոչինչ: Հաճույքից չորացած շուրթերով և խոնավացած վարսերով խաղում ես դեմքիս հետ `պինդ սեղմելով երկա՜ր ոտքերդ մարմնիս:
Դո՜ւ, ա՜խ քո վարսերը, բռիդ մեջ հավաքած վարսերդ կանչում են մարմինս: Պա՜ր թող սրտիս սիրելիս, վարսերիդ պա՜րը, որ խաղում են այս մո՜ւթ սենյակում:
Նորից զգում եմ կարմիր շուրթերդ, նորից ինչ-որ բան են հանգի՜ստ շշնջում շուրթերիս:
Լուսինն ասես գրկել է մարմինդ, բաժանել երկո՜ւ մասի: Հիմա լուսինն ու մութը կռվում են բարա՜կ մարմնիդ վրա՝ սև և սպիտակ:
Չէ՜, շուրթերդ են հաղթողը լուսնի ու մթի պայքարի մեջ, մարմինդ բաժանվեց երկու մասի՝ սև և սպիտակ, իսկ շուրթերդ մնացին կարմիր:

Հիմա ուզում եմ տեսնել մո՜ւթը:

Այդ լուսինը ինչպես է գրկել մարմինդ: Մատներիս արանքից ընկած շողքը սիրում է բարակ մարմինդ՝ լուսնին ու ինձ փարված մարմինդ:
Դեմքիդ թափված վարսերդ փակել են նո՜ւրբ կարմիր շուրթերդ, և ինձ թողել են միայն հիշողություն՝ րոպե առաջ շուրթերս շոյող շուրթերիցդ:
Լուսամուտից փչող թեթև քամին մի կողմ տարավ  վարսերդ և կրկին երևացին  լուսնից վախեցած մուգ ու բաց կարմիր շուրթերդ:
Գլուխդ հետ գցեցիր և աչքերդ փակ վայելում ես մատներիս խաղը մարմնիդ մո՜ւթ կողմում: Քամուց սառած մարմնով գրկեցիր մարմինս, որ գե՜թ վայրկյան տաքանաս:
Հիմա լուսինը ինձ էլ բաժանեց երկու մասի՝ սև և սպիտակ: Գրկել եմ քեզ, գրկել ես ինձ, իսկ լուսինը գրկեց մեզ:
Վայելում եմ աչքերդ, վայելում սառա՜ծ մարմինդ, չորացած շուրթերդ, իսկ դու՝ դու ուղղակի անխոս և թուլացած գրկել ես ինձ:
Ա՜խ այդ լուսինը, ինչպես է նա կռվում մթի հետ՝ մե՛կ նա է հաղթում, մե՛կ նա, մե՛րթ լույսն է շատ, մե՛րթ մո՜ւթը: Բայց գիտես հաղթողը մնացին շուրթերդ, նրանք մնացին կարմիր այս սևի և սպիտակի անվերջ պայքարի մեջ: Նրանք դանդա՜ղ մոտեցան և ականջիս շշնջացին՝ շնորհակալություն ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել