1in.am-ը գրում է.

Շվեյցարիայի սննդամթերքի ինստիտուտի դիետոլոգ Ամանդա Փեյնը պնդում է, որ ցածր կալորիականությամբ խմիչքներն ավելորդ քաշի խնդիրը լուծելու փոխարեն ավելի են խորացնում այն և միաժամանակ հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացմանը` հաղորդում է kedem.ru-ն:

Նրա դիտարկումների համաձայն` դիետիկ կոլայի և նման խմիչքների սիրահարները, որոնցում շաքարավազը փոխարինված է քաղցրացնող նյութերով, ճարպակալում են առաջացնում փորի և մեջքի հատվածում: Պատճառը բակտերիաներն են, որոնք կան մարդու աղիներում: Դրանք չեն կարող յուրացնել շաքարին փոխարինող նյութերը, որի հետևանքով խախտվում է մետաբոլիզմը, և մարդը կորցնում է վերահսկողությունն իր ախորժակի հանդեպ:

Ֆոսֆորական թթուն, որը պարունակվում է դիետիկ ըմպելիքներում, օրգանիզմից հանում է հանքանյութերը, որոնք անհրաժեշտ են ոսկորների ամրության, մաշկի գեղեցկության, ատամների առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել