Սահմանագրական դատարանը շատ ճիշտ է վարվել, որովհետև բավական է անտեղի հոխորտալ և վայնասուն բարձրացնել ՄՄ միանալու շուրջ, մեծամտորեն գերադասելով հանրապետության անվտանգության սեփական ֆիկտիվ հնարավորությունները կամ էլ անիմաստ ու սին հույսեր կապելով Եվրոմիության հետ, մի խոտոր ճանապարհ, որի վրա Հայաստանը բազմիցս ողբալի սայթաքումներ է ունեցել: Բոլոր խելամիտ հայերը լավ հասկանում են, որ սխալների ու բազում լուրջ վրիպումների մեջ թաղված մեր իշխանությունների միակ ճիշտ քայլը հենց դա էր: Զարմանալի կերպով, մեզ համար այդ ճակատագրական կարևոր քայլը, շփոթում են կամ նույնացնում իշխանությունների անճարակության հետ, նրանց մեղքն ամեն անգամ բարդելով Ռուսաստանի վրա: Վերջապես ժամանակն է սթափվել և մեր սեփական զռռացող մեղքերը Ռուսաստանի վրա չբարդել:
Կից նյութն` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.movsisyan/posts/10200785305585074
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել