Ինչ ասես տեսել էի, բայց սենց բան, որ ասեին` չէի հավատա: Հերթով գամ: Բառացիորեն հինգ րոպե առաջ: Հերթապահ եմ, երկու հոգի են գալիս, բա թե ականջումս երկաթա ոնց-որ մնացել: Չնայած իմ մասնագիտությամբ չի, բայց նման դեպքերում առաջին բուժօգնությունը պետքա ցուցաբերես: Գնացինք վիրակապարան, էն ԼՕՌ-իկների հայելիով նայում եմ` բան չկա, մաքուր ա ականջը, բայց վերևի պատը լավ չի երևում: Ասում եմ տղերք` ոնց-որ թե բան չկա (ինքս համոզված լինելով, որ բան չկա), բայց եթե վստահ եք որ մի բան մնացել ա, պետք ա լվանալ ջրով, որ դուրս գա: Տղերքը բա թե` հա վստահ ենք: Չուզենալով լվանում եմ ականջը, մեկ էլ ինչ` երկու միլիմետր տրամագծով և մեկ միլիմետր հաստությամբ բատարեյկայի նման մետաղից սարք ա գալիս: Հարցնում եմ` էս ինչա՞՞՞ Տղերքը թե` նաուշնիկա, մտցնում ես ականջդ, բլյուտութով հեռախոսիդ հետ կապնվում` ընենց էլ լավ լսվում ա: Էլի չհավատացի: Համացանցում ման եկա, պարզվումա ինչ` էս նաուշնիկները լավ գովազդվում են ուսանողների համար` քննություն հանձնելու նպատակով: Դնում ես ականջդ, դասախոսը չի տեսնում, որ ականջակալ կա, դու էլ քո քննությունը հեշտ ու հանգիստ հանձնում ես: Մեռնի գիտությունը :ՃՃՃ Ներքևում նկարնա, բայց իմ տեսածը, ոնց-որ էն միջին փայլունը լինի: Լավ էլ թանկ են, 100 դոլլարից ա գինը սկսվում, թե էդ ավազակները որտեղից էին ճարել... Իմանաի տենց բաների համար են օգտագործում կրկնակի գումար կպահանջեի :ՃՃՃ

Մի բան էլ հիշեցի` 1997-ին, ոնց-որ թե տարածված չէր բջջային կապը Հայաստանում, ես էլ մի անգամ տենց զաչյոտ ստացա, հեռախոսը դրել էի ականջիս, խալաթով ծածկել գլուխս, իբր գլուխս ցավում ա, մամաս էլ այն կողմից գրքից թելադրում էր պատասխանները :ՃՃՃ Էհ ինչ լավ օր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել