1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսը թուլացրել է Գուանտանամո բանտից (Կուբա) բանտարկյալներին այլ երկրներ տեղափոխելու սահմանափակումը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, համապատասխան դրույթը ներառվել է երկրի բյուջեի մասին օրինագծում:

Ավելի վաղ ամերիկացի օրենսդիրներն արգելափակում էին տեղափոխման համար միջոցների հատկացման մասին որոշումը և խստորեն սահմանափակում այլ երկրներ նրանց տեղափոխումը: 

Զինված ուժերի հարցերով սենատի կոմիտեի նախագահ Կարլ Լևին լրագրողներին հայտնել է, որ այժմ բանտարկյալների շուրջ կեսին կարող են հանձնել երկրներ, որտեղ նրանք ծնվել են: Նա նշել է, որ բանտարկյալների մյուս կեսը կմնա Գուանտանամոյում՝ նրանց ԱՄՆ տեղափոխելու գործող արգելքի պատճառով: Այս դեպքում խոսքը վտանգավոր ահաբեկիչների մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել