1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դժգոհ է, որ ՖԻՖԱ-ն երկարաձգել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամկետը:
Հիշեցնենք, որ ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 29-ը:
«Նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Դա ուղղակի խայտառակություն է: Ամեն դեպքում, ես չեմ վախենում և հանգստություն եմ պահպանում: Քրիշտիանու Ռոնալդուի մասին չեմ խոսել թիմակիցներիս հետ: Իսկ ինչու՞ պետք է անեի դա:
Ինձ համար միևնույնն է՝ կմասնակցի նա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, թե ոչ»,- հայտարարել է Ռիբերին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_238994.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել