Աստղերի համար միշտ էլ դժվար է գաղտնի պահել անձնական կյանքը, քանի որ այն միշտ հետաքրքրում է մարդկանց: Գուցե դա լավ է, քանի որ երբեմն հնարավոր է հայտնի մարդկանցից ինչ-որ բան սովորել և կիրառել սեփական կյանքում:

Միշտ և ամենուր

Սուպերմոդել Հայդի Քլումն ու իր արդեն նախկին ամուսին Սիլը ժամանակին խոստովանել էին, որ ամեն կերպ աշխատում էին բազմազանություն մտցնել իրենց սեռական կյանքում: Նրանք խորհուրդ էին տալիս երբեք չպլանավորել սեքսը, թող այն լինի անսպասելի:

Օգտագործել աքսեսուարներ

Spice Girls խմբի նախկին անդամ Մելանի Բին խոստովանում է, որ սեքսում մեծ դեր են խաղում աքսեսուարները: Եվ կապ չունի, թե դա ինչ կլինի, կարևորը որ հաճույք պատճառի:

Ֆետիշներ

Ջեք Բլեքը մի անգամ խոստովանել է, որ խենթանում է կանանց ոտնաթաթերի համար, և բարձրակրունկներով կամ բաց սանդալներով աղջիկները պարզապես հիացնում են նրան:

Տեսաձայնագրություն

Դերասան Կոլին Ֆարելը խոստովանում է, որ հնարավորության դեպքում անպայման ձայնագրում է իր սիրային խաղերը, հետո նայում և կողքից ուսումնասիրում, թե որոնք են եղել թերությունները և ուժեղ կողմերը: Home-վիդեոները սեքսուալ կյանքը բազմազան դարձնելու հիանալի մեթոդ են, միայն թե պետք է մաքսիմալ զգույշ լինել, որպեսզի դրանք հանկարծ չհայտնվեն այլ մարդկանց մոտ:

Վերադարձ դեպի բնություն

Բրեդ Պիտն ու Անջելինա Ջոլին շատ են սիրում հանգստանալ բնության գրկում, օրինակ` անմարդաբնակ կղզում, որտեղ ոչ ոք չի խանգարի իրենց վայելել միմյանց:

Միշտ դիմեք էքսպերիմենտների

Եվա Լոնգորիան նախընտրում է միշտ ինչ-որ նոր բան սովորել և զարմացնել սիրելիին: Օրինակ ֆրանսերեն սովորելիս նա չի մոռացել մի քանի սեքսուալ և հրահրող արտահայտություն սովորել, որպեսզի օգտագործի դրանք անհրաժեշտ պահին:

Հարաբերություններ հեռավորության վրա

Քեյթ Բեքինսեյլը ստիպված է երկար ժամանակ անցկացնել ամուսնուց հեռու: Բայց դա չի խանգարում նրանց մտերմիկ հարաբերություններ պահպանել: Դա հատկապես հասանելի է այսօր, երբ հնարավոր է սիրելիի հետ զբաղվել վիրտուալ սեքսով:

Դերային խաղեր

Վիկտորիա Բեքհեմը սիրում է ամուսնու հետ դերային խաղեր խաղալ: Օրինակ նրանց սիրելի խաղն է գնալ ակումբ և իրենց այնպես պահել, կարծես չեն էլ ճանաչում իրար, հետո միասին ինչ-որ տեղ գնալ և սեքսով զբաղվել: Նրանք համոզված են, որ նման խաղերն օգնում են պահպանել ամուսնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել