1in.am-ը գրում է.

Ուրուգվայցի մասնագետ Գրեգորիո Պերեսը համաձայնել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:

Unoticias.com.uy-ի  փոխանցմամբ՝ մասնագետի գլխավոր առաջադրանքը լինելու է հավաքականը «Եվրո-2016» դուրս բերելը:

Եթե համաձայնագիրը ստորագրվի, Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանթոսն ու Դանիել Կուրբելոն:

Պերեսը հինգշաբթի օրը Բուենոս Այրեսում հանդիպել է արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մասնագետի գլխավորությամբ «Պենյարոլ»-ը 4 անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն: Բացի այդ, «Լիբերտադ» ակումբը Պերեսի գլխավորությամբ նվաճել է Պարագվայի չեմպիոնի կոչումը: Նա մարզել է մի շարք այլ ակումբներ, այդ թվում և իտալական «Կալյարի»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել