Ներկայացնում ենք «National Geographic»-ի հայտարարած ֆոտոմրցույթին ներկայացված հարյուրավոր լուսանկարներից լավագույն 35-ը: Ֆոտոմրցույթի հաղթողները կհայտարարվեն այս ամիս, իսկ նկարները կհրապարակվեն  «National Geographic»-ի ամսագրում: 
Դե ինչ, վայելեք լուսանկարիչների այս ապշեցուցիչ աշխատանքները աշխարհի տարբեր անկյուններից:

Դրախտի լույսը: Առավոտյան լույսը Ինդոնեզիայի Արևելյան Ջավայի Բրոմո լեռան վրա:


 © Pimpin Nagawan 

Քաղցած աչքեր: Հնդկաստանի Բանդհավգարհ բնակավայրի սահմաններում արված այս լուսանկարի հեղինակը պատմել է, որ սա կյանքում միայն մեկ անգամ հանդիպող կադր է:


© Vamini Sethi

Բանբերները: Լուսանկարն արվել է 2013թ.-ի մայիսի 26-ին՝ Նեբրասկայի Բրոքեն Բոու բնակավայրի մոտ: Լուսանկարիչը պատմել է, որ այդպիսի ամպային կառուցվածքներ ու ամպրոպ դիտելը ֆանտաստիկ զգացողություններ է առաջացրել:


© Anne Goforth

Սուրի ցեղը: Սուրի ցեղն ապրում է Եթովպիայի Օմո դաշտավայրում: Նրանք զբաղվում են հավաքչությամբ ու պահում են խոշոր եղջերավոր անասուններ: Սուրիները քոչվոր ցեղ են, ովքեր մի վայրից մյուսն են տեղափոխվում: Կառավարությունը ցանկանում է ձեռք բերել նրանց բնակության վայրերը, որի արդյունքում նրանց միջև  բազմաթիվ բախումներ և զոհեր են եղել: Ամենասարսափելի բախումները, թերևս, 2012թ.-ի դեկտեմբերին են տեղի ունեցել, երբ Բեյահոլա գյուղի գրեթե բոլոր բնակիչները սպանվել են: 


© Sergio Carbajo 

Բրնձի դաշտեր: Բրնձի այս դաշտերը գտնվում են Չինաստանի Յունան նահանգի Յուանյանգ բնակավայրում:


©  Thierry Brnoier 

Հետապնդում: Լուսանկարիչը պատմել է, որ Հնդկաստանի Ութար Պրադեշում Գագրա գետից Լախիմպուր բնակավայր գնալիս նկատել է մոտ 300-400 չղջիկներից բաղկացած հսկայական ամպ: Նրանք սկսել են թռչել այս ու այն կողմ: Միայն տեսախցիկի օբյեկտիվը խոշորացնելուց հետո նա նկատել է, որ չղջիկներին հետապնդում էին մեղուները: Ի վերջո, չղջիկներից մի քանիսը տեղավորվեցին մոտակա ծառերի վրա, իսկ մեղուները շարունակում էին թռչել նրանց շուրջ:


© Satpal Singh 

Ալիքը: Լուսանկարիչը պատմել է, որ ձմռանը Կաուայում սովորաբար հսկայական ալիքներ են առաջանում: Ուղղակի պետք է համբերատար լինես ու տեսախցիկով պատրաստ լինես ֆիքսելու ալիքների այս զարմանալի տեսարանները:


© Lace Andersen 

Պահպանել տաքությունը: Կոնոմիա մերկերի փառատոնը անց է կացվում դեռևս Նարաների տիրապետության ժամանակներից՝ 710-790 թթ.-ից սկսած: Փառատոնին հիմնականում մասնակցում են 24, 42 և 61 տարեկան տղամարդիկ, քանի որ այդ տարիքները Ճապոնիայում համարվում են անհաջողակ: Իսկ այս փառատոնին մասնակցելով՝ նրանք հավատացած են, թե կազատվեն անհաջողությունից:


© Julian Krakowiak 

Հետաքրքրասերը: Ջակարտայի Թաման Մինի Ինդոնեզիա Ինդահում արված այս լուսանկարում պատկերված թռչունը, ինչպես նշում է լուսանկարիչը, հետաքրքրված էր իրենով այնքան, որքան լուսանկարիչը թռչունով:


© Simon Chandra 

Ձկնորսական խրճիթներ: Լուսանկարն արվել է հունվարին՝ Լոֆոտենի կղզիներում, որը գտնվում է Նորվեգիայի հյուսիսային մասում:


© Mia Bennett 

Սուրբ լոգանքից առաջ:  Հնդկաստանում այս մարդիկ կոչվում են Նագա Սագուս: Նրանցից շատերը սուրբ են համարվում: Լուսանկարում պատկերված է այն պահը, երբ նրանք սպասում են դեպի Գանգեսի սուրբ ջրեր իրենց երթի մեկնարկին:


© Konstantino Hatzisarros 

Հույսի շող: Լուսանկարն արվել է ստորջրյա քարանձավում՝ Մեքսիկայի Կանկուն բնակավայրի մոտ: Լուսանկարիչը պատմել է, որ այսպիսի տեսարան ֆիքսելը հազվադեպ հաջողություն է:


© Aaron Wong 

Մետաղի որակը:  Լուսանկարիչը պատմել է,  որ ցանկացել է լուսանկարել գործարանի տաքացուցիչը, սակայն մտնելով մետաղների շերտերի սենյակ, նա տպավորվել է տեսարանով ու պատկերացրել, թե ինչ կադր կարող է ստանալ դրանց միջոցով: 

  © Melih Sular  

Ամաչկոտ կարմիր կապիկը: Լուսանկարիչը պատմել է, որ կապիկների այս տեսակները սովորաբար բավականին ագրեսիվ են լինում, սակայն Տրինիդադ և Տոբակոյում ապրող այս արու կապիկը բավականին ամաչկոտ է եղել:


© Quinten Questel 

Լույսի շրջանը: Լուսանկարիչը պատմել է, որ Իտալիայի Տրենտինո շրջանի մոտ՝ Դոլոմիտեսի Կատինասիո լեռնաշղթայի տարածքում արշավի ժամանակ, մայրամուտից առաջ ականատես է եղել 180 աստիճան ծիածանի, որն էլ անմիջապես ֆիքսել է իր տեսախցիկով:


 © Alessandro Gruzza 

Գիտեմ՝ նա երկնքից կհետևի ինձ: Լուսանկարիչը պատմել է, որ լուսանկարում նրա մայրն է, ով վերջին անգամ համբուրում է իր պապիկի ձեռքը՝ մինչև նրա հոգին ավանդելը:


© Sara Albin 

Կարմիր բլուր: Ճապոնիայի Հիտաչի ծովափնյա զբոսայգում գտնվող այս բլուրը ծածկված է Կոկիայի թփերով, որոնք տնկում են ամռանը, իսկ աշնանը ամբողջովին կարմիր գույն են ստանում: 


 © Hideyuki Katagiri 

Սառած գորտը: Լուսանկարն արվել է Նորվեգիայի Օսլո քաղաքում: Լուսանկարիչը պատմել է, որ գորտը ցրտից քարացել էր:


 © Svein Nordrum 

Նամգյալ Ցեմո վանքը Հնդկաստանի Լադախում: Օրվա լույսի վերջին շողերը Լեհի բարձունքում լուսավորում են Նամգյալ Ցեմո վանքը, Հնդկաստան:


 © Robert van Sluis 

Թիավարող երազներ: Լուսանկարիչը պատմել է, որ հնարավորություն է ունեցել լուսանկարելու թիավարվող տախտակների գիշերային սահքը: Այս տեսարանն ավելի գեղեցիկ ու խորհրդավոր էր դարձնում տախտակներին ամրացված ջրակայուն LED լուսավորությունը: Այս սյուրռեալիստական կադրն արվել է Մասաչուսեցի Դենիս բնակավայրի Սեսյութ Հարբորում:


© Julia Cumes 

Արտացոլանք: Լուսանկարն արվել է Չինաստանի Կանաս բնակավայրում՝ Խինջիանգ Ույգուր ինքնավար շրջանում, որը բնության կողմից ստեղծված իսկական դրախտ է:


© Shihan Wang

Թփուտների մեջ: Ջի փոքրիկ առվակը հոսում է երկու մամռապատ կոճղերի միջով: Լուսանկարն արվել է Իտալիայի Ֆորեստե Կասենտինեսի ազգային զբոսայգում:


© Stefano Spezi 

Մնաս բարով: Լուսանկարիչը պատմել է, որ Շրի Լանկայում հանդիպած այս կետը, խորը ջրեր սուզվելով, ասես «Մնաս բարով» ասեր:


© Shane Gross 

Ձկնորսական գյուղ: Լուսանկարում Չինաստանի Խիապու ձկնորսական գյուղն է:


© Thierry Bornier 

Կատարյալ հավասարակշռություն: Զիմբաբվեի Մանա Փուլս անտառում զբոսնելիս  ականատես է եղել այս հետաքրքիր տեսարանին ու այն ֆիքսել իր տեսախցիկով:


© Morkel Erasmus 

Արկտիկական սառույց: Հորիզոնում երևում է սառույցի հաստ շերտ, որը կարծես բաժանում է երկնքի ու ծովի կապույտը: Լուսանկարն արվել է Ատլանտյան օվկիանոսի արկտիկական մասում:


© Helen Smith 

Մտնելով Տարտարոս: Լուսանկարն արվել է Արևելյան Աֆրիկայի Սեռենգետի-Մարա շրջանում, որտեղ վայրի անասունները քաոսի մեջ փորձում էին անցնել գետը:


© Karen Lunney 

Գյուղի կործանումը:  2013թ.-ը արդեն 5-րդ տարին է, ինչ ճնշում գործադրելով փորձում են Չինաստանի գյուղացիներին ստիպել լքել իրենց բնակավայրերը: Գյուղերը քանդվում են, որպեսզի դրանց փոխարեն այլ շենքեր կառուցվեն: Խիան-կունը 1000-ամյա վերջին գյուղն է, որը պետք է քանդվի ու տեղում հսկայական առևտրի կենտրոն կառուցվի:


© Steve Bromberg 

Վերադարձ դեպի ծով: Դեղնաթև թռչող ձուկը Թայվանի Հուալիեն բնակավայրի մոտ:


© Ray Chin

Ոսկու հանքափորները:  Ոսկու երիտասարդ հանքափորները Աբանգարեսից Կոստա-Ռիկայի Գուանակաստե բնակավայրում:


 © Guillermo Barquero

Կատարյալ փոթորիկ: Լուսանկարն արվել է Իռլանդիայի արևմտյան ափամերձ շրջանում, որտեղ ալիքները կարող են հասնել 10 մ բարձրության ու, հարվածելով ժայռերին, անկրկնելի տեսարան էին ստեղծում:


 © Chris May 

Թաղման արարողությունն ու սափրումը: Հինդուիզմը Հնդկաստանում ամենատարածված կրոնն է: Այն ունի միլիոնավոր հետևորդներ: Երբ հինդուի հարազատը մահանում է՝ նա պետք է այցելի Հնդկաստանի սուրբ քաղաք համարվող Վարանասի՝ հարազատի մարմինն այրելու ու նրա մոխիրը Գանգեսի ջրեր լցնելու համար: Արարողությանը պետք է մասնակցի ամբողջ ընտանիքը, ու նրանք բոլորը պետք է ամբողջությամբ սափրվեն: Լուսանկարում պատկերված է փոքրիկ աղջկա սափրման գործընթացը հոր մահվան արարողության ժամանակ:


 © Alessandro Iovino 

Ամառային սեր: Լուսանկարն արվել է Կայմանյան կղզիների տրոպիկական ջրերում՝ ամռանը, երբ այստեղ հազարավոր արծաթագույն ձկներ են հավաքվում:


© Ellen Cuylaerts 

Ամբոխի լույսը խավարում: Լուսանկարիչը ֆիքսել է Հոնկոնգի Օվկիանոսյան զբոսայգու երկու խաղահրապարակները միմյանց կապող երկաթուղու մեջ գտնվող մարդկանց՝ մթության մեջ լուսանկարչական գործիքով լուսավորված մարդկանց դեմքերը:


© Brian Yen 

Սերունդներ: Լուսանկարն արվել է Քենիայի Մասայ Մարա բնակավայրում, որտեղ փոքրիկ առյուծն իր մայրիկի հետ խաղաղ հետևում էր զեբրին:


© Mark Bridger 

Անծանոթը ծովի հատակին: Փոքրիկ գյուղացի տղան Ինդոնեզիայի Ալոր բնակավայրի ափերը ողողող ջրերում:


© Shawn Heinrichs 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել