Զարմացնեմ քեզ
Նոր տարվա գալստյանը մարդիկ պատրաստվում են` ինչպես Նոյը ջրհեղեղին: Այն իրական մարտահրավեր է` նետված գավառամիտներին, որոնք ձգտում են տարբերվել մյուսներից: Նրանք ստիպված նոր պարագաներ են ավելացնում տոնական սեղանին և փոփոխում տոնի խորհուրդն ու ծիսականությունը: Իսկ տգետները ակնթարթորեն կապկում են դրանք, որպեսզի ինչ-որ բանով հանկարծ հետ չմնան և սկսվում է ցնորական մրցավազք: Մի մասը ձգտում է զարմացնել մյուսներին, մյուսներն էլ ձգտում են կրկնօրինակել զարմացնողներին: Իսկ ովքեր փորձում են քննադատել ավելորդ ու անտեղի ճոխություններն ու ծախսերը, համարվում են նախանձ ու հետամնաց:
Պատճառ`
Արժեհամակարգի լիակատար բացակայություն:
«Մարդ լինել և ապրել ինչպես բոլորը»` քաղաքացիական արժեհամակարգի մաքսիմներից մեկը խախտված է: Առհասարակ, բոլորից առանձնանալու, աչքի ընկնելու մղումներում ցինիզմի սահմանն անցնողներին 100 տարի առաջ անվանում էին «Ձկան աչք», որը նշանակում էր դուրսպրծուկ: Ժամանակները փոխվել են և այդ նույն դուրսպրծուկներին այսօր անվանում են օրիգինալ: Իսկ հավասարության մասին խոսքը մեծ մասի կողմից ընկալվում է որպես դատարկ հնչյուն: Ավելին, մարդն անհաշտ է նույնիսկ իր ստվերի հետ և ինքն իրեն չի հավատում:
Հետևանք`
Այսպիսի իրավիճակներում հասարակությանը չեն միավորում քաղաքական կամ հոգևոր արժեքները, չեն ոգևորում ազգային կամ եկեղացական տոները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել