Մարդկային է՝ անհայտից վախենալ:
Մեզ անծանոթ մի աննշան զորախմբակի գիշերվա գրոհն ավելի ահավոր է, քան մի ծանոթ գնդի հարձակումը ցերեկը:
Թշնամին ավելի ուժեղ է, երբ չենք ճանաչում նրան:
Մենք ավելի թույլ ենք, երբ անծանոթ ենք մեզ մահ սպառնացողին:
Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռվի ձևերը, կարող է չափազանց հարձակվողական թվալ մեզ, մի ռազմավար, որի հետևակ և անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից, գերադասում է տագնապի աղետալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործուն թվալ, եթե ստուգապես ծանոթ չենք նրան:
Իսկ երբ ծանոթ ենք նրա հոգեբանության՝ մենք մեծապես կարող ենք օգտվել նրա թերություններից, կրավորական և տատանվող ոգուց, ինչպես և կարող ենք տեղին ու ժամանակին հեշտությամբ ամլության դատապարտել նրա առավելությունները:
Ծանոթանալով թշնամու ռազմավարական հայացքներին` ասել է՝ նրա կռիվները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ հանկարծակիի գալու անհաճո վտանգներից:
Չկա ավելի անմեղ բան, քան թաթար կռվողների դիրքերում բարձրացած «Ալլա՜հ, ալլա՜հ» գոռում, գոչումը: Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում, թե թշնամին հարձակավում է, առաջանում: Բայց այդ ցեղի հոգեբանության անծանոթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպես որոտմունք՝ շանթից, հարվածից առաջ:
Փորձեք երկու անգամ, միևնույն ժամին կամ միևնույն կետի վրա պարտության մատնել թուրք և թաթար զորքը, և այլևս այդ ճակատագրապաշտը չի հանդգնի նույն կետի վրա անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստավոր լինեն իր համար:
Վա՜յ թաթար զորքին, եթե նրա առաջին փորձը անհաջող անցավ, կորած է նա: Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զորքը:
Որքան հոգեբանորեն տարբերվում են ժողովուրդները, նույնքան էլ՝ իրենց բանակները: Գերազանցորեն կարգապահ և հարձակողական է գերման զինվորը, հնարաղետ և ուրախ՝ ֆրանսիացին, անասանելիորեն տոկուն է ռուսը, պաղարյուն՝ անգլիացին:
Երիտասարդ ժողովուրդները ավելի ռազմասեր և անհանգիստ են լինում: Քաղաքական իդեալները զգալիորեն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը:
Զենքի հաջողությունները բարձրացնում են, անհաջողությունները՝ ձգում նրանց ռազմունակությունը:
Ցեղերի խառնվածքի ինչպես և ռազմագիտական մտքի վրա մեծապես ազդում է ֆիզիկական միջավայրը, դաստիարակությունը, հարևանների վերաբերմունքը և այլն:
Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու ավելի ուժեղ ես զգում քեզ, ավելի թույլ՝ թշնամուդ:
Այո՛, որքան լավ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թույլ է նա քեզ համար: Ճանաչի՛ր թշնամուդ, որ հեշտությամբ հաղթես նրան:
«Կեսարը,- ասում է Պլուտարքոսը,- ճանաչում էր նրանց, որոնց կառաջնորդեր դեպի կռիվ, և նրանց, որոնց դեմ պատերազմում էր»:
Հայության մահացու թշնամին՝ թրքությունը, կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապես միշտ էլ է և կմնա նույնը՝ նենգ, տմարդ, մարդակեր: Հակառակ ուրիշներին՝ այդ ցեղի մարդկայնացումը իր թուլության մեջ է:
Եթե երբևիցե քեզ հաջողվել է մի հատիկ ազնիվ թուրք տեսնել, նշանակում է, թե դու նրան տեսել ես անզոր, անզեն, պարտյալ վիճակում:
Այդպիսիններին ես հանդիպել եմ Բալկանյան պատերազմում և Լեռնահայաստանի գոյամարտի օրերին՝ որպես գերիների, պարտյալների, թույլերի:
Ցեղերից ամենավայրագը եղել է և շարունակում է մնալ թուրքը: Իսկ վայրագությունը նշան է վախկոտության,- ասում է հոգեբանությունը:
Ավելի վախկոտ է հավաքական թուրքը՝ ամբոխը, զորամասը:
Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին և ճակատամարտին, քանզի կրոնական զգացումը այլևս նրա հոգեկան կյանքին չի հաղորդում նախկին սաստկությունն ու թափը, որին ընդունակ էր մինչև 17-րդ դարը:
Թուրքերի քաջության առասպելը ծնունդն է իր բարբարոսության և ոչ թե իրենց մարտական առաքինությունների: Նրանց անվան և զենքի սարսափը Արևելքում եղել է ոչ այլ ինչ, եթե ոչ խաղաղ և անզեն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը: Եվ միշտ էլ թուրքն իր բարբարոսությունը ծառայեցրել է որպես ահ ու սարսափ տարածելու միջոց:
Դա եղել է և շարունակում է մնալ թուրքերի զինվորական խաբուսիկ քաջության միակ աղբյուրը:
Դեռ ամեն ինչ չի կույր կրոնամոլությունը: Գիտության և բարոյականի ուժին անծանոթ տաճիկ զինվորը վճռական է միայն կռվի առաջին վայրկյաններում: Եվ վա՜յ իրեն, եթե իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցավ անհաջող: Շատ անգամ, գրեթե առաջին անհաջողությունից հետո, նա դառնում է «ընկած ձի՝ անընդունակ աքացելու»:
Այս է իրական թուրք զինվորը:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/12/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել