Դերի մեջ մտնելու համար երբեմն միայն դերասանական տաղանդն ու գրիմը բավարար չեն: Երբեմն դերասաններն ու դերասանուհիները ստիպված են գնալ մեծ զոհողությունների:
«Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում Մեթյու Մաքկոնախին խաղում է ՁԻԱՀ վարակակրի դեր, որի համար ստիպված էր նիհարել մոտ 14 կգ:
«Թշվառները» ֆիլմում Էնն Հեթուեյը խաղում է թոքախտով հիվանդ մարմնավաճառու դեր, որի համար ստիպված էր ոչ միայն անցնել օրական 500 կալորիայով դիետայի, այլև սուպեր-կարճ կտրել մազերը:
«Մեքենավարը» ֆիլմի համար Կրիստիան Բեյլը նիհարել էր ավելի քան 30 կգ:
Եթե տեսել եք Ռունի Մարային «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմում, ապա դժվար թե ճանաչեք դերասանուհուն իրական կյանքում: Դերի համար նա իսկապես փիրսինգ է արել:
Ի դեպ, եթե ավելի շատ հավանել եք ֆիլմի եվրոպական տարբերակը, ապա Նումի Ռապասը նույնպես իրականում փիրսինգ արել է:
Ինչպես ասես, որ չի փոխվել Մեթ Դեյմոնը. է՛լ նիհարել է, է՛լ գիրացել, է՛լ ճաղատացել:
Ռայան Գոսլինգը նպատակաուղղված քաշ էր հավաքում, որպեսզի նկարահանվի «Սիրելի ոսկորներ» ֆիլմում, բայց վերջում լեզու չգտավ ռեժիսորի հետ և փոխարինվել Մարկ Ուոլբերգով:
Շարլիզ Թերոնը բավականին սեքսուալ դերասանուհի է: Բայց դժվար թե սերիական մարդասպան Էյլին Ուորնոսի դերում նրան որևէ մեկը սեքսուալ անվաներ: Հանուն «Օսկարի» դերասանուհին գիրացել էր 13 կգ:
Նատալի Պորտմանին դժվար է թմբլիկ անվանել, բայց «Սև կարապ» ֆիլմի համար նա ստիպված էր նիհարել և մոտ մեկ տարի շարունակ զբաղվել բալետով:
Քաշի հետ հարցերը պարզ են, իսկ ահա Սթիվ Կարելը ստիպված էր ավելի մեծ զոհողությունների գնալ: «40-ամյա կույսը» ֆիլմում նա իսկապես զրկվել է մարմնի մազերից, ուստի կարող եք հավատալ` մազահեռացման ժամանակ արված բացականչություններն իրական են:
Ռենե Զելվեգերի համար մեծ դժվարություն չէր 11 կգ գիրանալ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմի համար:
Թոմ Հենքսը նիհարել էր «Լքվածը» ֆիլմի համար: Վստահ կարող ենք ասել, որ նրա զոհողությունը դրան արժեր:
Հավանաբար շատերը կհիշեն Aerosmith խմբի «Cryin» տեսահոլովակում Ալիսիա Սիլվերսթոունին, բայց քչերը գիտեն, որ նա իսկապես պորտի փիրսինգ է անում տեսահոլովակում, այնպես որ էմոցիաները չափից դուրս բնական են:
50 Cent ռեփերն իսկապես անհավանականն է գործել: Ֆիլմում նկարահանվելու համար ռեփերը նիհարել էր 22 կգ: Դժվար է հավատալ, բայց դրա վրա նա ծախսել է մոտ ինը շաբաթ:
Դժվար է հավատալ նաև, որ «Հայացք ներսից» ֆիլմում Էրիկ Բանան իսկապես խաղում է մկանուտ հերոսի դեր, թեև նա երբեք չի տարբերվել իր մկանուտ կառուցվածքով: Դերի համար նա ստիպված էր մեծ քանակությամբ վնասակար ուտելիք ուտել` գիրանալով մոտ 12 կգ, ինչպես նաև զարդարել մարմինը ժամանակավոր դաջվածքներով:
Նույնքան քաշ կորցրել է Էմիլ Հիրշը «Վայրի պայմաններում» ֆիլմում նկարահանվելու համար:
Ահա թե ինչպիսին են լինում աստղային զոհողությունները :)