Լուրթ էր երկինքն իմ, հոգուս պես կապույտ,
Սիրտն իմ դեռ սիրտ էր, իսկ շունչս քամի:
Իսկ դու կրակե կրակի դուստր,
Իսկ դու հրաշունչ, լիլիթների մայր:
Մեր հանդիպումը հենց պատերազմ էր,
Զի հոգիս ներկվեց կռվի գույներով,
Երկինքն իմ պատվեց քո հրաբխի մռայլ ամպերով:
Սիրտս իր զարկի զարկից զարկվեց,
Ու դարձավ լքված, ամայի ամրոց:
Շունչս մահաբեր քամու վերածվեց,
Արևն իմ մարեց, խավարեց ընդմիշտ:
Եվ դու հրաշունչ ու քո բերանը հրաբխարան,
Եվ խոսքերը քո կրակ, կրակոց ու լեզուդ նիզակ,
Դու երկնից իջար, որպես ինձ պատիժ,
Կամ թե գեհենից որսի ես եկել:
Չգիտեմ՝ ով ես…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել