1in.am-ը գրում է.

Հետազոտողները պարզել են, որ նիհարելու համար արդյունավետ միջոց է ասեղներով ծակելը: Ամենաարդյունավետը, սակայն, ականջը ասեղներով ծակելն է: Տվյալ փորձաքննության մասնակիցները 8 շաբաթ անց նիհարել են, և ամենից շատ այրվել են որովայնի շրջանում գտնվող ճարպերը: Այս մասին գրում է Mail Online-ը:

Այս մեթոդը ենթադրում է ասեղներ տեղադրել ականջի 5 կետերում: Այդ կետերը գիտնականները կոչում են «քաղցի կետեր»:

Այսպես կոչված՝ աուրիկուլոպունկտուրան հիմնվում է այն բանի վրա, որ ականջի վրա վերոնշյալ կետերը կապված են մարդու մարմնի բոլոր մասերի և ներքին օրգանների հետ:

Առաջին անգամ այն կիրառվել է Ֆրանսիայում` 1956-ին` բժիշկ Փոլ Ֆոլի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել