1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 18-ին ամերիկացի դերասան, պրոդյուսեր Բրեդ Փիթը (Ուիլյամ Բրեդլի Փիթ) դարձավ 50 տարեկան: Դերասանը ծնվել է 1963 թ.՝ Շավնի քաղաքում միջին խավին պատկանող ծնողների ընտանիքում, հայտնում է RIA Novosti-ն: 

Դերասանի մանկությունն անցել է Սփրինգֆիլդ քաղաքում: Այստեղ նա ակտիվ զբաղվելէ սպորտով, դպրոցից հետո ընդունվել է Միսսուրիի համալսարան, որտեղ ուսումնասիրել է լրագրություն ու գովազդային գործ: Ուսումն ավարտելուց քիչ առաջ Ուիլյամը որոշել է նվաճել Հոլիվուդը, որտեղ էլ նա վերցրել է Բրեդ Փիթ անունը: 

Փիթի դեբյուտը կինոյում 1987 թ. նկարահանված «Դալլաս» հեռուստասերիալն էր: 

Նրա կարիերայի վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել հանդիպումը ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ, ով դերասանին նկարահանել է «Թելմա և Լուիզա» կինոնկարում (1991): 

Փիթին, սակայն, իսկական ճանաչում են բերել գլխավոր դերերը միստիկական «Հարցազրույց վամպիրի հետ» (1994) սագայում, «Աշնան լեգենդներ» (1994) ու «Յոթ» թրիլլեր» (1995) ֆիլմերում:

Դերասանն իր ողջ կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել