1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա կինը՝ Էմմա Հեմինգը, երկրորդ անգամ կդառնան ծնողներ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
2012թ. 58-ամյա Ուիլիսը և 35-ամյա Հեմինգը դուստր են ունեցել՝ Մեյբլ Ռեյը: Դերասանուհի Դեմի Մուրի հետ առաջին ամուսնությունից աստղային հայրիկն ունի երեք աղջիկ:
Ավելի վաղ «Պինդ ընկույզ»-ը ֆիլմի աստղը «Զումեր» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրեն շատ երջանիկ է զգում, երբ գրկում է իր փոքրիկ դստերը:
«Ամեն ինչ այնպես է, ինչպես առաջին անգամ: Դու ոչինչ չես զգում՝ բացի սիրուց. սա զարմանալի է»,- հավելել է նա:
Ուիլիսը նշել է, որ շատ երջանիկ կլիներ, եթե իրենք որդի ունենային:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_238736.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել