Ձեզ ենք ներկայացնում լուսանկարիչ Ջեյմս Մոլիսոնի «Այնտեղ, որտեղ քնում են երեխաները» խորագրով ֆոտոնախագիծը: Լուսանկարիչը պատմել է, որ երբ նրան խնդրել են երեխաների իրավուքների պաշտպանությանը վերաբերող ինչ-որ գաղափար առաջարկել, նա միանգամից պատկերացրել է իր սենյակը, որը մանկության տարիներին իր համար շատ կարևոր է եղել. այն արտացոլում էր այն ամենն, ինչ նա ուներ, ու արտացոլում նաև իր անհատականությունը:
Լուսանկարիչը նշել է, որ լավագույն տարբերակը տեսնելու, թե ինչպես է սոցիալական վիճակն ազդում երեխաների վրա՝ նրանց «անկյունը» իրենց բնակավայրում ստուգելն է: Մոլիսոնը աշխարհի տարբեր անկյուններից առանձին-առանձին լուսանկարել է երեխաներին ու նրանց քնելու վայրերը: Բոլոր լուսանկարները տեղ են գտել 2010 թ.-ին հրապարակված գրքում, որը նախատեսված է 9-13 տարեկան երեխաների համար, որպեսզի ծանոթ լինեն այն երեխաների կյանքին, ովքեր ապրում են աշխարհի տարբեր անկյուններում: Ինչևէ, լուսանկարների հավաքածուն նաև հրաշալի լուսանկարչական էսսե է մեծահասակների համար, որը իսկապես մտածելու տեղիք է տալիս:
Ստորև դիտեք Մոլիսոնի աշխատանքները: