1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկրորդ անգամ է դարձել «Տարվա մարդ»: Time ամսագրից հետո պատվավոր տիտղոսը կաթոլիկների հովվապետին է շնորհել ԱՄՆ-ում լույս տեսնող հնագույն պարբերական The Advocate-ը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն գեյերի իրավունքների: 

Դա տեղի է ունեցել Հռոմի պապի ծննդյան օրը: Երեքշաբթի նա նշել է իր 77-ամյա հոբելյանը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

Խմբագրության ներկայացուցիչներն ընդգծել են, որ չնայած Պապը մինչ օրս դեմ է հանդես գալիս միասեռ ամուսնություններին, սակայն, ի տարբերություն իր երկու նախորդների, միանգամայն փոխել է հռետորությունը նույնասեռականների հանդեպ:

Ամսագիրը մեջբերել է հովվապետի խոսքերը. «Եթե մարդը գեյ է, սակայն փնտրում է Աստծուն և ունի բարի կամք, ինչպե՞ս կարող ես դատապարտել նրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել