1in.am-ը գրում է.

2013թ. հունվար-սեպտեմբերին 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 2.6%-ով նվազել են գրանցված ամուսնությունները և կազմել 13 473 դեպք, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.1 պրոմիլային կետով և կազմել 6.0‰: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: 
Նրա խոսքով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 13.7% և կազմել 2 768 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով աճել է 0.1. պրոմիլային կետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել