javier-marias-observer-bo-006Երբ դու երիտասարդ ես` կյանքը խաղ է թվում: Այն, ինչ կատարվում է ուրիշների հետ` դժբախտություն, աղետ, հանցագործություն, թվում է որևէ առնչություն չունի մեզ հետ, թվում է անիրական: Մենք զատվում ենք նույնիսկ նրանից, ինչը մեզ հետ է կատարվել` հենց որ կատարվածն անցյալ է դառնում: Ոմանք այդպիսին են մնում ողջ կյանքում` հավերժ երիտասարդ, և դրանք դժբախտ մարդիկ են: Մենք ասում ենք, պատմում ենք, զրուցում ենք, բառը ոչինչ չարժե, դրանք արտաբերում ենք առանց մտածելու, դրանք ոչինչ չեն պարունակում: Բառը դուրս է թռչում ամեն հարմար պահի` երբ հարբած ենք, զայրացած, ճնշված, երբ մեզ ամեն բան զզվացրել է, երբ ներշնչված ենք ինչ-որ բանով, երբ սիրահարված ենք, երբ ամենևին պետք չէր խոսել և երբ, մինչև խոսելը, պետք էր մտածել հետևանքների մասին, որ քո պատմությամբ կարող ես վնասել ինչ-որ մեկին: Սխալներն անխուսափելի են: Զարմանալին այն է, որ խոսքն ամեն դեպքում այնքան էլ հաճախ չի հանգեցնում ճակատագրական հետևանքների: Կամ էլ մենք պարզապես չենք իմանում այդ հետևանքների մասին, մտածում ենք, թե սարսափելի ոչինչ չկա, մինչդեռ իրականում այն, ինչ պատմում ենք, կյանքը վերածում է համատարած աղետիների շարանի: Եվ ոչ ոք չի կարող այն վերահսկել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա ինչի կհանգեցնի:

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել