Մասը ամբողջի հիշողությունն է.
հիսուն ու երեք տարի առաջ
ես Մեծ Տիգրանի երկրի չափ էի,
հիմա՝ պարզ է, չէ՞,

բայց մասն ամբողջի հիշողությունն է,
ու մասնատում է անճանաչելին
չափակարկինը երկրաչափների,
որ լավ ճանաչեն
կամ հակառակը.
ուր Ուիտմենի խոտն էր կանաչել
հիմա քաղաքն է,
որտեղ քաղաքն էր,
հիմա փռված է
քաղաքի պատճենն անընթեռնելի
կամ հակառակը,
նայած`
կնայես դեմից թե պոչից,
անհիշողություն մաս-մաս ամբողջին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել