1in.am-ը գրում է.

Բրազիլիան մտադիր չէ ապաստան տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հաղորդում է Folha de S. Paulo թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ Բրազիլիայի իշխանությունները հետաքրքրված չեն հետաքննելու իրենց երկրում ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական գործողությունները: Սնոուդենը խոստացել էր ԱԱԳ գործունեության մասին տեղեկատվություն տրամադրել մշտական քաղաքական ապաստանի դիմաց: Սնոուդենը գրել էր «Բաց նամակ բրազիլացի ժողովրդին», որը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին Folha de S.Paulo-ում և պարունակել նման բովանդակությամբ առաջարկ:

Բրազիլիայի իշխանությունները Սնոուդենին մերժելու մասին առայժմ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել: Երկրի արտգործնախարարությունը միայն հայտարարել է, որ Սնոուդենից ապաստան ստանալու վերաբերյալ պաշտոնական հարցում դեռևս չեն ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել