«Հրապարակը» գրում է.

«Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր`  «նախարար, հա` նախարար»:  Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտենք, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, եւ ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն` մի շարք հայտնի պատճառներով:

Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Վովա Գասպարյանը, որը վերջին շրջանում տքնաջան զբաղված  է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը եւ ըստ այդմ նաեւ իրեն, կրկին միացնել նախարարաց «դասին»՝ հասնել այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ` նախարար: Եվ այն էլ կարծես թե` սուպեր:

Բանն այն է, որ փորձ է արվելու կիրառել արեւմտյան, մասնավորապես ֆրանսիական մոդելը, ասել է թե` տեղական, մունիցիպալ գործընթացները եւս կանցնեն սույն նախարարության իրավասության ներքո: Մեր աղբյուրների հավաստմամբ` այս առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ կան «վերեւներում», եւ չի բացառվում, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն լինի` «զորավարական նոու-հաուն» կյանքի կոչելուն միտված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել