Esem.am-ը գրում է.

Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանությանը նվիրված մեկամսյակի շրջանակներում «Սկարպ» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոմրցույթ էր կազմակերպել` հաղթողներին խոստանալով անակնկալ մրցանակներ:

Դեկտեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ՀԿ-ի կողմից նախաձեռնած ֆոտոմրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Մրցույթին մասնակցած տասնյակ լուսանկարներից 30-ի հեղինակները պարգևատրվեցին տարբեր արժեքավոր և խրախուսական մրցանակներով: Ֆեյսբուքյան մրցույթում ամենաշատ հավանության էր արժանացել ու հազարավոր լայքեր հավաքել «Բարև ԵՍ եմ…» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի հեղինակած լուսանկարը, որում իր ամուսինը` հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի` «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի  նախագահ Արման Մուշեղյանն է որդու`2-ամյա Դավիթ ԱրմԱնիի հետ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրվեց Արև Մելքոնյանի լուսանկարը, իսկ «Սկարպ» ՀԿ-ն ընտրեց «Մենք Կարող ենք» հասարակական կազմակերպության ներկայացրածը...

Նյութն ամբողջությամբ` այստեղ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել