A1plus.am-ը գրում է.
Ժնեւում ընթանում էր Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի երկօրյա ժողովը։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց ժողովին մասնակցող` Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը, Հայաստանի փորձը գնահատվել է օրինակելի եւ լավագույնը։
Նա աշխատանքային ժողովի ընթացքում ներկայացրել է, թե Հայաստանի
Օրհուսի կենտրոններն ինչ են անում Կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության առումով։
«Հանդիպման որոշման մեջ ընդգրկվեց Հայաստանի փորձը՝ մասնավորապես Օրհուս կենտրոնների, որպես բնապահպանալան տեղեկատվության հասանելիությանը նպաստող կառույց, ինֆորմացիոն գործիքները օգտագործելու տեսանկյունից»,- հայտնեց Մարի Չաքրյանը։
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/am/social/2013/12/17/mari-chakrian
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել