1in.am-ը գրում է.
Ներկայացնում ենք անցնող տարվա լավագույն ֆիլմերը:
Այս տարվա լավագույն ֆիլմերի թոփ տասնյակը բացում է «Սթարթրեք: Հատուցում» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր դերասաններն են Զոուի Սալդանան, Քրիս Փայնը, Զաքարի Քունիտոն և Բենեդիկտ Քեմբերբեթչը:

Տասնյակում չէր կարող չհայտնվել Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» ֆիլմը: Գլխավոր դերերում են Լեոնարդո Դի Կապրիոն, Քելի Մարիգանը, Թոբի Մագուայրուն:

Ինչպես նախորդ ֆիլմը, «Միայնակ ռենջերը» ևս` Ջոնի Դեփի, Էրմի Համերի և Հելենա Բոնեմ-Քարթերի մասնակցությամբ, հավակնում է «Օսկար»-ի:

«Աշխարհների պատերազմ Z» ֆիլմում գլխավոր դերում Բրեդ Փիթն է:

Սանդրա Բալոքի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ «Ձգողականություն» ֆիլմը ևս չէր կարող անմասն մնալ լավագույն տասնայկից:

2013-ի լավագույն ֆիլմերից է նաև «Ստրկության 12 տարիներ»-ը:

Անցնող տարվա դիտարժան ֆիլմերից կարելի համարել նաև «Հոբբիթ: Սմոգի ավերածությունը» ֆիլմը: Գլխավոր դերերում են Մարտին Ֆրիմանը, Օռլանդո Բլումը, Էվանջելին Լիլին և այլք:

Կրկին իր խաղով հիացնում է Լեոնարդո Դի Կապրիոն` «Ուոլլ Սթրիթի գայլը» ֆիլմում:

«Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմն առաջադրված է միանգամից մի քանի «Օսկար»-ի:

Մեթյու Մաքոնահի, Ջենիֆեր Գարների և Ջերեդ Լետոյի մասնակցությամբ «Դալասի գնորդների ակումբը» ևս միանգամից մի քանի «Օսկար»-ի է հավակնում:
